Հակակոռուպցիոն կոմիտեում դեկտեմբերին մինչև 3,5 մլն դրամի աշխատավարձ և պարգևավճար են ստացել․ News.am

7 Հունվարի, 2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի բոլոր աշխատողները՝ ներառյալ Կոմիտեի նախագահը և տեղակալները, տարեվերջյան արդյունքների ամփոփման շրջանակներում, 2025 թվականի դեկտեմբերին պարգևատրվել են իրենց մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով։ Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից՝ չհստակեցնելով, թե որքա՞ն գումար է հատկացվել աշխատակիցների դրամական խրախուսման համար:

Ուսումնասիրելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույքաչափերի հաշվարկման գործակիցները, ինչպես նաև հաշվի առնելով, որ հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնողների և հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար օրենքով սահմանված է նաև 100 տոկոսի չափով հավելում, պարզեցինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և նրա տեղակալները դեկտեբերին ստացել են շուրջ 3,5 մլն դրամի աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար, իսկ հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչները, հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետերն ու քննիչները ավելի քան 1,7 մլն դրամի աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար:

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով ամրագրված տեղեկատվություն ստանալու իրավունքը, ինչպես նաև թափանցիկության ու հաշվետվողականության կարևորագույն սկբունքները, Հակակոռուպցիոն կոմիտեին հորդորում ենք հաշվարկներում առկա հնարավոր անճշտությունների դեպքում, հրապարակել դեկտեմբերին Կոմիտեի ծառայողների ստացած աշխատավարձերի, հավելավճարների և պարգևավճարների վերաբերյալ լրիվ և ամբողջական տեղեկատվություն:

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան 270-ը՝ 270-ի դիմաց, գերիներ են փոխանակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ուրբաթ օրը ուկրաինական գերությունից վերադարձվել է 270 ռուսաստանցի զինծառայող։ Դրա դիմաց Ռուսաստանը Ուկրաինային է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերու։ ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ վերադարձված ռուսաստանցի...

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ

Աճառյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնու են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ Այս պահի դրությամբ նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: Մյուս 8 տուժածները...

Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից

Ադրբեջանցիները մեր անտառները ոչնչացնում են, Փաշինյանը խոսում է 90-ականների վառելափայտից

COP17-ի շրջանակում անցկացված «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում՝ հոկտեմբերի 17-ին, Նիկոլ Փաշինյանը հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել․ «Մենք գիտակցում ենք մեր առանձնահատուկ պատասխանատվությունը բնության առաջ. հենց բնությունն է մեզ փրկել մեր...

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Նրանք, ովքեր պայքարում են մեր Սուրբ Եկեղեցու դեմ, պայքարում են Աստծո եկեղեցու դեմ․ Տեր Մաղաքիա

Որոշ մարդիկ Սուրբ Գրքի տողերը մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է ձեռնտու և դիտավորյալ մոլորեցնում են ժողովրդին։ Սա աղանդավորականություն է, այս մասին հայտարարել է Վոլգոգրադի «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։ «Այո՛, իշխանությունը որպես...

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...