Դժվար է ասել՝ սա պայմանավորվածության արդյունք է, թե պարզապես Մադուրոյի բախտը բերել է. Սուրեն Սարգսյան

5 Հունվարի, 2026

Իրականում ես կարծում եմ, որ Մադուրոյի բախտը խիստ բերեց: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«1. Չէ՞ որ նա կարող էր արժանանալ, ասենք, Քադաֆիի կամ Սադամի ճակատագրին։ Սակայն դա տեղի չունեցավ։ Փոխարենը նա կկանգնի ամերիկյան դատարանի առջև՝ ունենալով բոլոր այն իրավունքները, ինչ ունի ցանկացած այլ մեղադրյալ ամերիկյան հողի վրա։

  1. Հատկանշական է, որ նրա գործը քննվելու է Նյու Յորքի դատարանում։ Այդ նահանգում մահապատիժը արգելված է։ Ավելին՝ նրան առաջադրված են այնպիսի մեղադրանքներ, որոնց համար մահապատիժ չի կիրառվում։
  2. Նա ունի կյանքի և մարդկային արժանապատվության իրավունք, և նրա նկատմամբ չի թույլատրվում խոշտանգում, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք։
  3. Նրա դատավարությունը և պատժի կրումը լինելու է հանրային ուշադրության կենտրոնում, ինչը լրացուցիչ պաշտպանական մեխանիզմ է նշանակում նրա համար։
  4. Նրա համար դատավորին չեն զանգելու և ասեն, թե ինչ վճիռ կայացնի:
  5. Վերջիվերջո, նա Բաքվի բանտում հայտնված հայ չէ՝ դրա բոլոր ծանր հետևանքներով։

Հիմա, այսքանից հետո, դժվար է ասել՝ սա պայմանավորվածության արդյունք է, թե պարզապես նրա բախտը բերել է»,– նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Որսորդական հրազենով հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակել. նախաքննություն ավարտվել է

Որսորդական հրազենով հետապնդել է իր հետ վիճաբանած համագյուղացուն՝ կրակոցներ արձակել. նախաքննություն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 3 անձի սպանության, անձին 2 անգամ ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական...

«Դուք այսօր մարդ եք սպանել». Քրիստինե Վարդանյան

«Դուք այսօր մարդ եք սպանել». Քրիստինե Վարդանյան

«Դուք այսօր մարդ եք սպանել»,- այս մասին գրել է ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորելու հրահանգ տվածի և կալանավորման որոշում կայացրածի վրա է, այլև բոլոր այն...

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը. Լեբեդև

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը. Լեբեդև

Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը, քանի որ Երևանը փաստացի դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Այս մասին ТАСС-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը կոլեկտիվ անվտանգության միջազգային ֆորումի շրջանակներում։ «Ոչ։ Անձամբ վարչապետը և շատ...

Քրեական հեղինակությունը վեճ լուծելու համար 3500 դոլար է պահանջել

Քրեական հեղինակությունը վեճ լուծելու համար 3500 դոլար է պահանջել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունան կողմից իրականացված քննչական և...

Բանտում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատուն նա է, ում պատվերով մարդկանց վարկաբեկում ու կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»

Բանտում ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատուն նա է, ում պատվերով մարդկանց վարկաբեկում ու կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորեց`...