Ուժը կրկին դարձել է իրավունք, ուժի կիրառումը դարձել է նոր իրավակարգի անկյունաքարը․ Արթուր Խաչատրյան

3 Հունվարի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ավարտին է մոտենում ուժի անթաքույց և անարգել կիրառման վրա հիմնված նոր աշխարհակարգի ձևավորումը: Մարդկության պատմության ընթացքում ուժեղն իր քաղաքական նպատակներին հասնելու համար ուժի կիրառումը հիմնավորում էր քաղաքակրթություն, «աստծո պատվիրաններ», ժողովրդավարություն, ժողովուրդների բարեկամություն, հավասարություն, մարդու իրավունքներ, ազատություն տարածելու/հաստատելու վեհ մղումով: Այդ գեղեցիկ ցանկին ավելացավ խաղաղությունը:

Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա հիմնված աշխարհակարգը էլ չի գործում: Ուժը կրկին դարձել է իրավունք, ուժի կիրառումը դարձել է նոր իրավակարգի անկյունաքարը….
Աշխարհը եռում է. Եվրոպա, Հարավային Ամերիկա,

Մերձավոր արևելք… Եվ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը խոսում է, որ մեր բանակն այլևս չպետք է լինի մարտունակ՝ այլ լինի միայն պաշտպանունակ, բանակը չպետք է լինի մեր պաշտպանական համակարգի հիմնական տարրը, իսկ մեր անվտանգության երաշխավորը … լեգիտիմությունն է: Լեգիտիմություն…. Ադրբեջան, Թուրքիա ու լեգիտիմություն … Ու ֆեստիվառ»

Նմանատիպ նյութեր

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Սրբազանին «ահաբեկիչ» անվանելով՝ դուք չեք կարող թաքցնել ձեր ձախողումները․ Միհրան Մախսուդյանը՝ ՔՊ-ականին

Գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Վահագն Ալեքսանյան, նախքան Բագրատ Սրբազանին և մեզ բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել, հետո խոսել։ Այո՛, ես քեզ հետ խոսում եմ՝ որպես մարդ, ով 30 տարի ծառայել է իր ազգին ու պետությանը, ոչ թե որպես մանկահասակ...

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով․ Կրեմլ

Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցման հնարավորությունը մարտական շփման ներկայիս գծով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն բացառում է դա», — «Վեստի» տեղեկատվական համակարգին տված...

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելը հարվածել է սիրիական ավիաբազային՝ թուրքական ներկայությունը կանխելու համար․ Axios

Իսրայելցի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ Իդլիբի մերձակայքում գտնվող սիրիական ավիաբազային հասցված հարվածի նպատակն է եղել կանխել այնտեղ թուրքական ռազմական ներկայության ընդլայնումը։ Սակայն թուրք պաշտոնյան հերքել է այդ պնդումը՝ պարբերականին հայտարարելով․ «Ավիաբազայում...

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

«Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա

Հայր Հովհաննես աբեղա Թորգոմյանը գրում է․ «Երբ Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է այնպիսի մարդկանց ձեռքում, որոնք անցյալում որևէ լուրջ հոգևոր, աստվածաբանական կամ հասարակական հեղինակությամբ աչքի չեն ընկել և հանրությանը հայտնի են դարձել միայն իրենց...

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային...