Տնային կալանքը նույն կալանքն է, շնորհավորանքի բան չկա․ Սամվել Կարապետյանի փաստաբան

30 Դեկտեմբերի, 2025

«Սահմանադրական դատարանն այդ ճշմարտությունը վերջերս նշել է՝ տնային կալանքը նույնն է, ինչ կալանքը։ Իր ռեժիմի, իր սահմանափակման տեսանկյունից մենք խոսում ենք կրկին ինտենսիվ սահմանափակման մասին։ Հետևաբար, այստեղ հատուկ շնորհավորանքներ ես չեմ ներկայացնում։

Ունեմ նաև պաշտպանյալներ, որոնք գտնվում են տնային կալանքի ռեժիմում, և վստահ եղեք՝ տնային կալանքը ևս ծանր խափանման միջոց է, ազատությունը սահմանափակող»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջջոց կալանքը դատարանը այսօր՝ դեկտեմբերի 30-ին, փոխեց տնային կալանք + գրավ խափանման միջոցներով։

Բարերարը կալանքի տակ էր ավելի քան կես տարի՝ եկեղեցուն պաշտպանող խոսքի համար։

Նմանատիպ նյութեր

Հարվածեք մեր ակտիվներին, և կստանաք պատասխան հարված. Մոհամմադ Բաղեր

Հարվածեք մեր ակտիվներին, և կստանաք պատասխան հարված. Մոհամմադ Բաղեր

Հարվածեք մեր ակտիվներին, և կստանաք պատասխան հարված: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ պատասպանելով ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին: «Ամեն ինչ պարզ է. այստեղ նավթագազային արդյունահանման շղթան ընդարձակ է, հասանելի և...

Լիբանանի հարավը կրկին հարձակման է ենթարկվել. զոհեր կան

Լիբանանի հարավը կրկին հարձակման է ենթարկվել. զոհեր կան

Վաղ առավոտյան Իսրայելի կողմից Լիբանանի հարավում գտնվող Քֆար Ռումման քաղաքի ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա, հայտնում է Լիբանանի պետական լրատվական գործակալությունը (NNA)։ Լրատվամիջոցի տվյալներով՝ քաղաքում...

Փորձում են սփյուռքահայությանը կտրել Մայր Հայաստանից.  Արման Աբովյան

Փորձում են սփյուռքահայությանը կտրել Մայր Հայաստանից. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս, հավանաբար հերթական SMS-հրահանգի համաձայն, իշխանամետ լրատվականները և սրանց հակահայ, թուրքամետ ու ադրբեջանասեր «խոսող գլուխները» պարբերաբար ինչ որ էշ-էշ բաներ են բարբաջում հայկական Սփյուռքի հասցեին։ Իբր...

Փոխադարձ առևտուր՝ Թուրքիայի հետ. գործարարների հետ հանդիպումները արդյունավետ են եղել

Փոխադարձ առևտուր՝ Թուրքիայի հետ. գործարարների հետ հանդիպումները արդյունավետ են եղել

Սեպտեմբերի 3-4-ը Երևանում կայացած երկկողմ հանդիպումները համարում ենք կարևոր ու նշանակալի քայլ՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ու տնտեսական համագործակցության զարգացման առումով։ Վանի առևտրաարդյունաբերական պալատը ներկայացնող 80 գործարար...

Սա բացահայտ սրբապղծություն է, հոգևոր վանդալիզմ և ազգային-եկեղեցական արժեքների ոտնահարում․ Սամվել դպիր

Սա բացահայտ սրբապղծություն է, հոգևոր վանդալիզմ և ազգային-եկեղեցական արժեքների ոտնահարում․ Սամվել դպիր

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հովհաննավանքում, այլևս լոկ եկեղեցական կանոնների խախտում չէ․ սա բացահայտ սրբապղծություն է, հոգևոր վանդալիզմ և ազգային-եկեղեցական արժեքների ոտնահարում»,- գրել է Սամվել դպիր Գրիգորյանը։ «Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, այլ ոչ թե...