Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամանորի առթիվ նվեր է ստացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Գրիգորյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած պաշտոնյայի նվերների հաշվառման ձևաթղթից։ Դեսպանությունը նրան վիսկի է նվիրել (Chivas Regal, 25 year old, 0.7 L): Գրիգորյանը ալկոհոլային խմիչքի արժեքը 252 հազար դրամ է գնահատել։ Հիշեցնենք՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում սահմանվել են հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու վերաբերյալ նոր կանոններ։
Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան
«Բոլորը գերազանց հասկանում են, որ երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է, ոչ թե իշխանություն ունեցող անձանց իրավիճակային ու խիստ հարափոփոխ խոստումները»,- գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ «Հանրաքվեն, ըստ էության,...




