Նոր զարգացում. կոշտ գնահատական բրիտանական հարթակից. «Փաստ»

27 Դեկտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես «Փաստն» արդեն նախկինում գրել էր, եվրոպական և միջազգային ազդեցիկ շրջանակները ոչ միայն տեղյակ են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ տեղի ունեցողին, այլև այն արդեն գնահատում են որպես արժեհամակարգային ճգնաժամ, որը դուրս է գալիս Հայաստանի ներքին օրակարգի սահմաններից։

Տեղեկացրել ենք, որ Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահության ջանքերով ձևավորվել է հատուկ նախաձեռնություն, որին միացել են մի շարք ծանրակշիռ քաղաքական, ակադեմիական և հոգևոր գործիչներ։ Նախաձեռնությանը ներգրավված են Կենտերբերիի նախկին արքեպիսկոպոս Լորդ Քերի Քլիֆթոնը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին, Լորդ Մարքիզ Ռեադինգը, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Պրետորիայի համալսարանի պրոֆեսոր և եպիսկոպոս Պատրիկ Սուխդեոն, ԵՄ նախկին հանձնակատար Յան Ֆիգելը, «The Guardian»-ի նախկին թղթակից Ջոնաթան Սթիլը, Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության ղեկավար Ջոն Էյբները, ԵՄ պատգամավոր Լյուբոշ Բլահան, Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Բեռլինի օրենսդիր մարմնի պատգամավոր Վոլֆգանգ Հումելը, Շիլլերի ինստիտուտի ղեկավար Հելգա Զեպպ-Լարոուշը, Պրահայի դիվանագիտական ակադեմիայի նախագահ Ցիրիլ Սվոբոդան, տնտեսագետ Յան Քեմփբելը, միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Իտալիայի նախկին վարչապետ և ԵՄ նախկին ղեկավար Ռոմանո Պրոդին, ինչպես նաև անվտանգության եվրոպական ինստիտուտի գլխավոր քարտուղար, բրիգադային գեներալ Գուստավ Գուստենաուն։

Այս շրջանակի գնահատմամբ, Հայաստանում սկսվել է համակարգային գրոհ Կաթողիկոսի և ամբողջ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Նրանց դիտարկմամբ, հոգևորականների ձերբակալությունները, Մայր Աթոռի շուրջ ճնշումների ուժեղացումը և իշխանության կողմից եկեղեցական դաշտի արհեստական պառակտումը ոչ միայն հակասում են ժողովրդավարական նորմերին, այլև ուղղակիորեն վտանգում են երկրի ներքին կայունությունն ու անվտանգությունը։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս գնահատականները շուտով կփոխանցվեն եվրոպական օրակարգի ամենաբարձր հարթակներին՝ կոնկրետ պահանջներով։

Եվ ահա նոր զարգացում․ մեր տեղեկություններով, այս թեման արդեն ակտիվորեն շրջանառվում է նաև բրիտանական մեդիա-քաղաքական միջավայրում։ Բրիտանական հեղինակավոր The Daily Telegraph-ի եթերում լրագրող Թիմ Սթենլին և բրիտանացի քահանա Բենեդիկտ Քիլին քննարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական գիծը՝ այն բնորոշելով որպես ավտորիտար և վտանգավոր։

Քահանայի խոսքով՝ Հայաստանի վարչապետը թողնում է կոլաբորացիոնիստի տպավորություն։ Նրա գնահատմամբ՝ խոսքը վերաբերում է Ադրբեջանին ուղղված զիջումներին, ներքին ընդդիմախոսների լռեցմանը և բողոք բարձրացնող արքեպիսկոպոսների ձերբակալություններին։ Եթերում նաև հնչել է պնդում, որ արքեպիսկոպոսների մի զգալի մասը ներկայումս գտնվում է կալանքի կամ քրեական ճնշման տակ։

Ի դեպ, նախաձեռնող խումբը արդեն իսկ պատրաստվում է հարցը բարձրացնել եվրոպական կառույցներում՝ պահանջելով դադարեցնել ճնշումները, ազատ արձակել անօրինական կալանավորված հոգևորականներին և վերականգնել Հայաստանի իշխանությունների պարտավորությունները օրենքի գերակայության և մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ   «Փաստ» թերթի՝ 27․ 12․ 25

Նմանատիպ նյութեր

Ճապոնիան «անցել է պարկեշտության սահմանը», դեսպանին կանչել են ԱԳՆ, բայց նա չի եկել. Լավրով

Ճապոնիան «անցել է պարկեշտության սահմանը», դեսպանին կանչել են ԱԳՆ, բայց նա չի եկել. Լավրով

Ճապոնիայի իշխանությունները Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան Իտուրուպ կղզի կատարած այցի վերաբերյալ իրենց հայտարարություններով «անցել են պարկեշտության սահմանը»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Կոմերսանտը»։ Ռուսաստանի ԱԳՆ-ն կանչել է...

ԱՄՆ-ն ու Եվրոպան երկակի ստանդա՞րտ են ցուցաբերում Փաշինյանի հարցում․ Քրիստինա Նազարյան

ԱՄՆ-ն ու Եվրոպան երկակի ստանդա՞րտ են ցուցաբերում Փաշինյանի հարցում․ Քրիստինա Նազարյան

«Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինա Նազարյանը հրապարակային դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ  դեսպաններին․ «Բոլոր ակնառու երկակի ստանդարտները, որոնք դուք ցուցաբերում եք Հայաստանի շահերի ու նիկոլ փաշինյանի միջև ընտրություն կատարելիս, մի կողմ դրած, այնուամենայնիվ ուղղակի հետաքրքիր...

Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ»

Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Գագիկ Ծառուկյանին պատկանող մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները` նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթից եւ կալանավորումից հետո, ապօրինաբար առգրավվեցին: Առյուծներից մեկը տեղափոխողների անփութության, թե միտումնավոր վարքի պատճառով սատկեց:...

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված․ «Հրապարակ»

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված․ «Հրապարակ»

Երկրում բարեկիրթ ու միմյանց հանդեպ հարգալից մթնոլորտ ձեւավորելու առաջին շանսը բաց թողնվեց 2018 թվականի ամռանը` երբ իշխանությունն արդեն անցել էր Նիկոլ Փաշինյանին ու իր երիտասարդ թիմին եւ նրանք կարող էին ամեն ջանք գործադրել, որ ապրիլին փողոց դուրս եկած եւ...