«ՏաԹևեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացել է հեղինակավոր միջազգային World Travel Awards մրցանակին

8 Դեկտեմբերի, 2025

«ՏաԹևեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացել է հեղինակավոր միջազգային World Travel Awards մրցանակին՝ հաղթելով «աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում։ Հայկական ճոպանուղին այս տարի ևս գերազանցել է մրցակիցներին Բոլիվիայից, Բրազիլիայից, Վիետնամից, Կանադայից, Նոր Զելանդիայից, ԱՄՆ-ից և ՀԱՀ-ից։ Նախկինում «ՏաԹևեր»-ը հաղթանակ էր բերել Հայաստանին այս անվանակարգում՝ 2024, 2023 և 2021 թվականներին։

Բաց քվեարկության արդյունքներով «ՏաԹևեր»-ի հաղթանակը հայտարարվել է Բահրեյնում World Travel Awards 2025 պաշտոնական մրցանակաբաշխության ժամանակ։

Այս տարի «ՏաԹևեր»-ը նշում է իր հիմնադրման 15-ամյակը։ Գործարկումից ի վեր ճոպանուղին դարձել է Հայաստանի զբոսաշրջության գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ կառուցված և Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի մարդատար ճոպանուղի (5752 մետր) գրանցված այս նախագիծն առանցքային նշանակություն է ունեցել ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ողջ Հայաստանի զարգացման համար՝ բարձրացնելով երկրի զբոսաշրջային գրավչությունը։ Այսօր Հայաստան եկող յուրաքանչյուր 5-րդ զբոսաշրջիկ այցելում է Սյունիք, իսկ մարզ այցելողների զբոսաշրջային հոսքն աճել է 17 անգամ։

«Տաթևեր»-ը ոչ միայն զբոսաշրջիկներին տանում է Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը, այլև ուղեկցում է դեպի միջնադարյան Տաթևի վանք՝ նոր կյանք հաղորդելով տարածաշրջանին և այն վերածելով ճանապարհորդների, մշակութային նախաձեռնությունների ու տեղական բիզնեսների համար ձգողականության կենտրոնի։ Ծրագրի շնորհիվ տարածաշրջանում մասնավոր հատվածի ներդրումներն աճել են 11 անգամ։ Զբոսաշրջային հոսքերի աճը նպաստել է հյուրանոցային ենթակառուցվածքների զարգացմանը․ Տաթևի և Գորիսի շրջակայքում բացվել է B&B ձևաչափի շուրջ 40 նոր հյուրատուն։

«Տաթևեր» ճոպանուղին կառուցվել է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում՝ միավորելով հազարավոր նվիրատուների, շինարարների և կամավորների ջանքերը՝ հանուն Սյունիքի զբոսշրջային և սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Ծրագրի ամբողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և Տաթև համայնքի զարգացմանը։

World Travel Awards մրցանակը համարվում է զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային մրցանակներից մեկը։ Այն ամեն տարի ճանաչում և պարգևատրում է համաշխարհային զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում ակնառու նվաճումները։ Մրցանակը հաճախ անվանում են զբոսաշրջային «Օսկար», քանի որ այն շնորհվում է ոլորտի լավագույն նախագծերին՝ կատարելագործման ձգտման, բարձրակարգ սպասարկման և նորարարական մոտեցումների համար։

Նմանատիպ նյութեր

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...