Իրաքում վերաբացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին. Մայր Աթոռ

24 Դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 20-ին, Սուրբ Ծննդյան նախաշեմին, շուրջ մեկ տարի տևած հիմնանորոգումից հետո, հանդիսավոր կերպով տեղի ունեցավ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու վերաբացման արարողությունը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ և Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տեր Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի առաջնորդությամբ իրականացավ երկար սպասված և բաղձալի երազանք․ հիմնովին նորոգված Մայր եկեղեցին իր դռները բացեց հավատացյալ ժողովրդի առջև։ Եկեղեցին, որը կառուցվել էր 1957 թվականին, իր գոյության ընթացքում երբևէ չէր ենթարկվել նման ծավալուն և ընդգրկուն հիմնանորոգման։
Վերաբացման հանդիսությանը ներկա էր Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանին, ինչպես նաև պետական այրեր, քաղաքական գործիչներ, քրիստոնեական եկեղեցիների պետեր և Իրաքում ծառայող հոգևորականներ։ Իրենց ներկայությամբ արարողությունը պատվեցին նաև Իրաքում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ։
Դռնբացեքի հանդիսավոր կարգի ավարտից հետո հոգևոր թափորը շարժվեց դեպի Մայր եկեղեցի, որտեղ եկեղեցիների պետերի մասնակցությամբ կատարվեց միասնաբար աղոթք։ Օրվա հոգևոր և տոնական մթնոլորտը առավել շքեղ ու ներշնչող դարձրեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Զվարթնոց» երգչախմբի հոգեպարար կատարումները։
Աղոթքի ավարտին շնորհակալական և սրտի խոսքեր հնչեցրին Կենտրոնական վարչության ատենապետ Կարապետ Գալուստյանը և Քրիստոնեական նախարար Դոկտոր Ռամի Աղաջանը։ Այնուհետև իր գոհության և երախտագիտության խոսքն ուղղեց Տեր Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը՝ շնորհակալություն հայտնելով Իրաքի կառավարությանը, որի նյութական օժանդակությամբ հնարավոր դարձավ այս մեծածավալ և կարևոր աշխատանքների իրականացումը։ Մեծ պատիվ էր, որ անձամբ վարչապետը ներկա գտնվեց վերաբացման արարողությանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով օրվա պատմական նշանակությունը։
Վերջում իր խոսքն ասաց վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանին՝ շեշտելով քրիստոնյաների և մուսուլմանների եղբայրական համակեցությունը և նշելով, որ Իրաքի իշխանությունները մեծապես կարևորում են հայ ժողովրդի ներկայությունն ու հոգևոր կյանքի զարգացումը երկրում։
Հանդիսավոր և հոգևոր լիցք ունեցող արարողությունը եզրափակվեց հուշագրերի և նվերների փոխանակմամբ։ Նույն օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տեր Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի միջնորդությամբ, իր նվիրյալ ծառայության գնահատմամբ քահանայական լանջախաչ կրելու պատվին արժանացավ Տեր Սեպուհ քահանա Բաղդասարյանը՝ ի նշան եկեղեցասիրության և տարիների հավատավոր սպասավորության։

Նմանատիպ նյութեր

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

Նախադրյալներ կան Իրանի հետ համաձայնության հասնելու համար. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ նախադրյալներ կան Իրանի հետ հակամարտության դադարեցման շուրջ համաձայնությունների հասնելու համար։ «Կարծում եմ՝ շատ նախադրյալներ կան, որ նրանք գործարք կնքեն։ Մենք դա լսում ենք բոլորից»,- նշել է ամերիկացի առաջնորդը՝ խոսելով...

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը

«Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 13-ամյա Naré-ն։ Նա էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրն է։ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա հոկտեմբերի 24-ին,...

Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ ՀՀ սահմանը․ Փաշինյան

Մենք անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ ՀՀ սահմանը․ Փաշինյան

TRIPP-ը նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար։ Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Առաջին հերթին մենք կունենանք երկաթուղային կապ...

Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան

Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան

«Դադիվանքի նշանավոր խաչքարերի իբր կորստի առնչությամբ Ինտերպոլին դիմելու ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությունը գերհրաշալի առիթ է Արցախի հոգևոր֊մշակութային արժեքների հանդեպ հենց իրենց գործած ոճրագործությունները համալիր բացահայտելու և լրջագույն իրավական...

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովում, որը կազմակերպել էր «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը։ Ներկաների թվում էին Մեծ...