ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ նախադրյալներ կան Իրանի հետ հակամարտության դադարեցման շուրջ համաձայնությունների հասնելու համար։
«Կարծում եմ՝ շատ նախադրյալներ կան, որ նրանք գործարք կնքեն։ Մենք դա լսում ենք բոլորից»,- նշել է ամերիկացի առաջնորդը՝ խոսելով Իրանի հետ հակամարտության դադարեցման շուրջ խորհրդակցությունների մասնակիցների մասին։ Թրամփը ելույթ է ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, որի կազմում ընդգրկված են Բահրեյնը, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանը և Սաուդյան Արաբիան։
Թրամփը հիշեցրել է, որ իր փեսան՝ Ջարեդ Կուշները, և հատուկ պատվիրակ Սթիվ Ուիտկոֆն ավելի վաղ «շատ արդյունավետ հանդիպում են անցկացրել Իրանի հարցով միջնորդների հետ»։ Ամերիկացի առաջնորդը հույս է հայտնել, որ Իսլամական Հանրապետության իշխանությունները կընդունեն ԱՄՆ-ի պայմանները։ «Մյուս տարբերակն ընդունելի չէ ոչ ոքի համար»,- հավելել է նա։






