Կրկին նույն թանկացված և երևանցուն ծանրաբեռնող գներն են մտցրել օրակարգ. Սամվել Հակոբյան

22 Դեկտեմբերի, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի երևանցիներ, վաղը տեղի է ունենալու Երևանի ավագանու այս տարվա վերջին նիստը, որի ընթացքում սահմանվելու են հաջորդ տարվա տեղական վճարների դրույքաչափերը։

Չնայած մի շարք դատական վճիռների, որոնք հաստատում են «Մայր Հայաստան» խմբակցության դիրքորոշումը, որ գործող թանկացումները եղել են ապօրինի և ոչ իրավաչափ, Նիկոլ Փաշինյանի երևանյան ֆիլիալը՝ ի դեմս Տիգրան Ավինյանի և Արամ Զավենի Սարգսյանի կցորդ քաղաքական ուժի, կրկին նույն թանկացված և երևանցուն ծանրաբեռնող գներն են մտցրել օրակարգ։ Նպատակը մեկն է՝ հաջորդ տարի ևս շարունակել սեփական բնակչության հաշվին իրականացվող թալանը։

Այսպես կոչված «ժողովրդավարության բաստիոնը» հերթական անգամ բացահայտում է իր իրական վերաբերմունքը ժողովրդավարության և թափանցիկության նկատմամբ՝ այս խնդրահարույց հարցերն անցկացնելով մեկ չզեկուցվող փաթեթով։ Միևնույն ժամանակ, նույն թեմայի շրջանակում արտոնություններին վերաբերող հարցերը ներկայացվում են առանձին, զեկուցվող ընթացակարգով՝ պարզ պոպուլիստական հաշվարկով, թե իբր «լավ բան» են անում երևանցիների համար։

Հիշեցնեմ նաև, որ երևանցին այս իշխանությանը չի ընտրել։ Նիկոլ Փաշինյանի կոալիցիան ստացել է ընդամենը 32 մանդատ, մինչդեռ ընդդիմադիր ուժերը՝ 33։ Սակայն կուլիսային պայմանավորվածությունների և մանդատագողության արդյունքում ՔՊ-ն ունեցավ քաղաքապետ, որը փաստացի ներկայացնում է փոքրամասնությանը։

Մենք՝ իրական ընդդիմադիրներս, մեր պարտքն ենք համարում տեղեկացնել երևանցիներին․ ցանկացած ավագանու անդամ, ով որևէ կերպ կնպաստի ապօրինաբար թանկացված սահմանաչափերի պահպանմանը հաջորդ տարվա համար, գործնականում դառնում է այդ քաղաքականության համահեղինակ և ոչ այլ ինչ, քան ծպտյալ քպական»։

Նմանատիպ նյութեր

Ինքնագոլ արածները պահանջում են հեռացնել դարպասապահին․ «Կարճ ասած»

Մինչ հիմնական թեման, ուզում եմ հիշենք, որ 6 տարի առաջ այսօր արդեն երեք օր պատերազմ էր։ Եվ մինչ սրանք հանձնում էին, նահանջում էին, մեր տղերքը զոհվում էին, կառավարությունն արգելել էր լրատվամիջոցներին պաշտոնականից տարբերվող...

Sodi world series-ի և Play City-ի համագործակցությունը վտանգված է

Sodi world series-ի և Play City-ի համագործակցությունը վտանգված է

Սեպտեմբերի 30-ին, ժամը 16։00-ին Play City-ում կանցկացվի մամուլի ասուլիս՝ կարտինգի դպրոցի գործունեության խաթարման, մարզիկների մարզումների ընդհատման և աշխատակիցների աշխատանքային խնդիրների վերաբերյալ։Մասնավորապես, կարտինգի դպրոցի տնօրեն և մարզիչ Ռոդիոն Կռիլովը...

Պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել

Պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և անհաջող վայրէջք կատարել

Սեպտեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ 2 «պարաշուտիստ» վայրէջք կատարելիս ընկել են...

Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է

Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է։ Այս մասին գրում է Փաստինֆոն։ «Կայքի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, Ալեքսան Ալեքսանյանի և Նարեկ...

Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ի

Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ի

Կռունկավարի մարմինը դեռևս ներսում է, իսկ կռունկի աշտարակի տակ մնացած աշխատակիցներից մեկի մարմինը մասնատվել է։ Այսօր Երևանի Տիչինայի փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացած երեք աշխատակիցներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը` Հայաստանի։ Այս մասին...