«Ավինյանի 700 հազար դոլարանոց կոռուպցիոն անգործության վերաբերյալ». Չախոյան

22 Դեկտեմբերի, 2025

Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով․ «Ավինյանի 700 հազար դոլարանոց կոռուպցիոն անգործության վերաբերյալ»։ Տեսանյութում նա մասնավորապես նշում է․ «Նոր Նորքում ապօրինի կառուցվող շուկայի կոռուպցիոն գործողություններն արդարացնելու համար, ասում են՝ ի՞նչ վատ բան ենք արել, շուկա ենք կառուցել։

Խի՞, ապօրինի շինարարություն անող մարդիկ ի՞նչ վատ բան են անում որ։ Օրինակ՝ առանց շինթույլտվության տուն են սարքում, ի՞նչ վատ բան են անում, մարդիկ այնտեղ ապրում են ուղղակի, հո մարդ չեն սպանում, կամ, որ ապօրինի սրճարաններ են սարքում, բայց ի՞նչ վատ բան են անում՝ աշխատատեղեր են ստեղծում։

Իսկ իրականում իշխանությունների հետ կոռուպցիոն ապօրինության պայմանավորվածության շրջանակում արդարացում են գտել, որ թույլ տվեք մենք շուկա սարքենք, որ Մասիվում փողոցային առևտուրը չլինի, իշխանություններն էլ ասել են՝ լավ, աչք փակենք, դուք էլ մեր գրպանները լավ փակեք։

Բացի այդ, պատրաստվում են նաև այդ ապօրինի շինության վրա կառուցեն 2-րդ հարկ և այդպիսով այդ ամենը օրինականացնեն, իսկ Երևանի քաղաքապետարանն այս աշխատանքները չի կասեցնում»։

Նմանատիպ նյութեր

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Սեպտեմբերի 28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-2-ին ժամանակ առ ժամանակ...

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը»,-...

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի, հայտնում են առևտրի կենտրոնից։ Պատճառը տարածքում էլեկտրաէներգիայի հետ կապված վթարն է։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան հրդեհ էր բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում, որի պատճառով մոտ 5 հազար բաժանորդ զրկվել էր...

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...