Էրդողանն է որոշելու, թե ով է լինելու Ամենայն հայոց հաջորդ կաթողիկոսը. թուրքական մամուլ

22 Դեկտեմբերի, 2025

Թուրքական երկու՝ «Aydınlık»-ը և «Sözcü»-ն խոշորագույն լրատվամիջոցները դեկտեմբերի 19-ին և 20-ին Հայաստանի մասին ծավալուն հոդված են հրապարակել՝ նշելով, թե Թուրքիան վերջնականապես փորձում է Հայաստանի վրա հսկողություն հաստատել, այդ թվմ՝ նշանակել Ամենայն Հայո Կաթողիկոսին: Լուրը հայտնում է hraparak.am-ը։

««Aydınlık»-ը, մասնավորապես, գրում է․

«Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ու՞մ է աջակցում Անկարան․ ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդին՝ կաթողիկոսին, փոխարինելու իր ցանկության մասին։ Սակայն գլխավոր հարցը մնում է՝ ո՞վ կզբաղեցնի նրա տեղը։

Այժմ, ըստ «Քյուլիյեի» աղբյուրների, այս որոշումը կկայացվի ոչ թե Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնում, այլ Անկարայում և Ստամբուլում։»

5 մլն հետևորդ ունեցող թուրքական լարտվամիջոցը շարունակում է․

«Թուրքիան կանգնած է Աթաթուրքից ի վեր իր ամենամեծ արտաքին քաղաքականության հաղթանակի շեմին: Նախագահ Թայիփ Էրդողանը մոտ է Հայաստանի հետ անմիջական մերձեցման վերջին խոչընդոտը վերացնելուն։

Այդ խոչընդոտը Գարեգին Բ կաթողիկոսն է՝ Հայ եկեղեցու առաջնորդը։ Նրա հեռացումը Հայաստանը կվերածի Թուրքիային բարեկամ երկրի, իսկ Երևանի աշխարհիկ կառավարությունը, չի դիմադրի Անկարայի պահանջներին։

Նիկոլ Փաշինյանը վաղուց հրաժարվել է հայկական քաղաքականության անկյունաքարից՝ «Ցեղասպանության» քարոզչությունից: Այս քայլը թուլացրել է կապերը Ֆրանսիայի և Ռուսաստանի մեծ հայկական սփյուռքի հետ։

Լեռնային Ղարաբաղի հարցում Փաշինյանը պահպանում է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությանը մոտ քաղաքականություն:

Թուրքիայում Հայոց եկեղեցու առաջնորդ Սահակ պատրիարքի թեկնածությունն են քննարկում վերոնշյալ շրջանակները, որն այժմ գտնվում է Ստամբուլում, հարցը քննարկվում է նախագահ Էրդողանի և նրա խորհրդականների կողմից։ Հավանական է, որ այս թեկնածուն աջակցություն կստանա ոչ միայն թուրքական իշխանությունների, այլև Անթիլիասի Հայ Առաքելական եկեղեցու և Լիբանանի հայ հոգևորականության կողմից։

Որ թեկնածուն էլ հաղթի, Էրդողանը զգալի առավելություն կստանա Հայաստանի հոգևոր շրջանակներում։ Սա թուրքական քաղաքականության համար զգալի առաջընթաց կլինի։», – իր տեղեկություններն է փոխանցում թուրքական լրատվականը։

Իսկ ահա թուրքական մյուս մեծ լրատվականը՝ «Sözcü»-ն, փոխանցում է․

«Կաթողիկոսական շփոթ․

Միակ կառույցը, որը Հայաստանին նույնիսկ սահմանափակ անկախության զգացողություն է հաղորդում, Հայ Առաքելական Եկեղեցին է։

Փաշինյանը բազմիցս արտահայտել է կաթողիկոսին փոխարինելու իր ցանկության մասին, բայց հիմնական անորոշությունն այն է, թե ով կզբաղեցնի նրա տեղը։

Այս անորոշությունն այժմ, ինչպես ասվում է, վերացել է․ Անկարան և Ստամբուլն ավելի վճռորոշ դեր են խաղում, քան Էջմիածինը»։

Ովքե՞ր են թեկնածուները․

Իրավիճակին ծանոթ մեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան որոշել է մեկ թեկնածուի շուրջ: Նախագահ Էրդողանը և նրա խորհրդականները քննարկում են Հայ Առաքելական Եկեղեցու՝ Ստամբուլի Սահակ պատրիարքի թեկնածությունը:

Ըստ տեղեկությունների՝ Սահակ II-ը «հավանաբար կստանա թուրքական իշխանությունների աջակցությունը»։

Վերլուծությունն ավարտվում է այն պնդմամբ, որ անկախ նրանից, թե որ թեկնածուն կընտրվի, Թուրքիան վճռորոշ վերահսկողություն կստանա Հայաստանում: Այս իրավիճակը «արդյունավետորեն անհնար կդարձնի թուրքական քաղաքականությանը հակազդելը»:

Երբ այս գործընթացն ավարտվի, Հայաստանում քաղաքական և սոցիալական որոշումների կայացման մեխանիզմները ամբողջությամբ կձևավորվեն արտաքին գործոններով:», – նշվում է «Sözcü»-ի հոդվածում»,- ասվում է հրապարակման մեջ։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...