«Մոլ»-ի երեսպաշտություն ՔՊ-ականների կողմից. «Փաստ»

20 Դեկտեմբերի, 2025

Կարծես, ՔՊ-ական մարզպետ Արեն Մկրտչյանը համաձայն չէ կուսակից ընկերների հետ, գրում է «Փաստ»-ը.

«Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը մի հուզիչ տեսանյութ է տարածել իր դստեր մասնակցությամբ, թե ինչպես է իր օրն անցկացնում երևանյան առևտրի կենտրոններից մեկում։ Հրաշալի է, որ ՔՊ-ականները իրենց օրը նվիրում են ընտանիքին, նրանց հետ ժամանակ անցկացնում, և դրա համար կան համապատասխան կենտրոններ։ Լավ է, որ փաբերում գարեջուր պարտքով գնելու փոխարեն էլ բավարար ֆինանսական միջոցներ ունեն տարբեր մոլեր այցելելու, գնումներ կատարելու։ Բայց այս մեկ դրվագն ընդամենը ապացուցում է գործող իշխանության և նրա ներկայացուցիչների պարզ երեսպաշտությունը։

Բանն այն է, որ վերջին շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները թիրախավորել էին Երևանի տարածքում կառուցված առևտրի կենտրոններից մեկը։ Պատճառը, բնականաբար, գործարար բարերար Սամվել Կարապետյանն է, ով Երևանում մի քանի բարձրակարգ առևտրի կենտրոն է կառուցել, որոնք վաղուց դարձել են երևանցիների սիրելի վայրը թե՛ գնումներ կատարելու և թե՛ հրաշալի ժամանակ անցկացնելու համար։

Ավելին, 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց և այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, Կարապետյանը նաև 500 աշխատատեղ էր ապահովել։ Վերջապես, նրան պատկանող ընկերությունը ոչ թե մեկ, այլ մի քանի գործարան է կառուցել Հայաստանի տարածքում և, ի տարբերություն ՔՊ-ականների, որոնք միայն քանդել գիտեն և որևէ աշխատատեղ այդպես էլ չեն ստեղծել, Կարապետյանը թե՛ առևտրի կենտրոն և թե՛ գործարաններ է կառուցել»։

Նմանատիպ նյութեր

COP17-ի կազմակերպման համար հավելյալ 2 մլրդ 640,8 մլն դրամ է հատկացվել

Կառավարության պահուստային ֆոնդից ևս 2 մլրդ 640,8 մլն դրամ է հատկացվել ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Կազմակերպչական ծառայությունների...

Էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն․ Փաշինյան

Էլեկտրաէներգիայի առևտրի ոլորտում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն․ Փաշինյան

Մեր ռազմավարությունն էներգետիկ 100%-անոց անկախությունն է։ Բայց սա չի նշանակում, որ էլեկտրական էներգիայի միջազգային առևտրից դուրս ենք մնալու։ Երբեմն կարող ենք արտահանել, երբեմն՝ ներկրել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն։ Ճեպազրույցի ժամանակ...

Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիան Հայաստանի Հանրապետության առջև․ Կարապետյանը՝ ՔՊ-ականին

«Ի՞նչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև՝ սահմանները բացելու համար։ Արդյո՞ք նախապայմանների մեջ կա Ցեղասպանության պետականորեն ճանաչման հարցը առաջ չքաշելը, և կա՞ մեր Ազգային խորհրդանիշներից, մեր...

Ասում է՝ եղբայր, այսօր երկուշաբթի՞ է, թե ձմեռ, ասում է՝ չգիտեմ, ես հեծանիվով եմ․ Հայկ Ֆարմանյան

  «Մի կարևոր ընդգծում անեմ․ որպես տղամարդ՝ ատում եմ կամ առնվազն չեմ հարգում տղամարդու մեջ երեք հիմնական հատկանիշ՝ արդարանալ ինչ-որ մեկի առաջ, հրաժարվել նախկին խոսքերից և ճիշտը չասել։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Ինչու՞ ընտրել ինձ...

ԱՄՆ-ն չի փոխանցել Զելենսկու առաջարկները․ ՌԴ ԱԳ փոխնախարար

ԱՄՆ-ն չի փոխանցել Զելենսկու առաջարկները․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Ռուսական կողմին հայտնի չէ ուկրաինական հակամարտության ավարտի հարցով Վլադիմիր Զելենսկու՝ ԱՄՆ-ին արված առաջարկների մասին, ամերիկացիները ոչինչ չեն փոխանցել Մոսկվային դիվանագիտական խողովակներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, հայտնում է ՌԻԱ...