Մաքսանենգության փորձ Մեղրիում. ինչ կապ ունեն անցման կետի պետն ու տեղակալը. «Ժողովուրդ»

20 Դեկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ 10․12․2025 թվականին, ՊԵԿ պետական սահմանի Մեղրու անցման կետում, ձևակերպում ստանալուց հետո, 11․000 կգ քաշով և շուրջ 335,000 եվրո արժողությամբ Մետեքսիմ տերմինալի ժամանակավոր պահման կետ է հասել 14 BA 205/ 62AA194 իրանական պետհամարանիշներով «Ֆոտոն» տեսակի տրանսպորտային միջոց։

Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանի և նրա տեղակալ Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ այդ բեռնատարը դատարկվել է, և շուրջ 70․000․000 ՀՀ դրամի ապրանքի կեսը՝ «dyson»-ներ և պլանշետներ, տեղավորել են «Ֆորդ» մանիշի տրանսպորտային միջոց, իրենց հետ նախապես վերցված կնիքներով կնքել այն, և բեռնված մեքենան տեղափոխել Մետեքսիմ տերմինալ։ Տերմինալի տեսուչը հասկացել է, որ բեռնատարի բեռների և վարորդի մոտ առկա փաստաթղթերի միջև առկա է անհամապատասխանություն. «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բեռնված է քիչ կիլոգրամներով, քան պետք է լիներ՝ ըստ փաստաթղթերի, և հայտնել է այդ մասին։

Սկզբում պատճառաբանել են, որ ապրանքի մյուս մասը՝ բեռնաթափված մասը, որը պետք է ապօրինի՝ առանց համապատասխան հարկերը վճարելու մտներ ՀՀ, մնացել է այլ պետության տարածքում, սակայն վախենալով, որ իրենց կատարածը կբացահայտվի, Հովհաննես Ամիրխանյանի և Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ նշված բեռնատարը տեղափոխվել է Մեղրու անցակետ, որտեղ, ըստ ստացված տեղեկությունների, դեպքի հետ առնչություն չունեցող անձը խոստովանել է, որ իրանական բեռնատարից ինքն է գողություն կատարել, և շուրջ 400 «dyson»-ները և պլանշետները ինքն է հափշտակել։

Նշված դեպքը փորձ են արել կոծկել ՊԵԿ-ի ղեկավարության կողմից, քանի որ Ամիրխանյանը հանդիսանում է ՊԵԿ նախագահի մորեղբոր որդու՝ Սարգիս Բաբայանի մտերիմ ընկերը, իսկ Ս․ Բաբայանը ՊԵԿ նախագահի անվտանգության պետն է, և չի բացառվում, որ Ս․ Բաբայանի կողմից բոլոր միջոցները կձեռնարկվեն Հ․ Ամիրխանյանին հիշյալ դեպքից «մաքուր դուրս հանելու» ուղղությամբ։ Հարկ է նշել, որ այս ամենը կատարվել է մի անցակետում, որտեղ Սարգիս Բաբայանի եղբայրը աշխատում է որպես մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ. Մեղրու անցակետն է վերջինիս վերահսկողության օբյեկտը։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցի վերաբերյալ դիմեց ՊԵԿ. այժմ սպասում ենք նրանց պաշտոնական պատասխանին։

Մինչ այդ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ խնդրի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում կա՝ ուղղված գլխավոր դատախազին:

Ի պատասխան՝ Դատախազությունից հորդորեցին դիմել գրավոր: Մենք, պատասխանը ստանալուն պես, կներկայացնենք՝ մանրամասնելով տեղեկությունները»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Ժողովուրդ» թերթի՝ 20. 12․ 25 թ

Նմանատիպ նյութեր

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները. Նարեկ Կարապետյան

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները. Նարեկ Կարապետյան

Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա ժամանակները, երբ որ իրենք բերեն իրենց հովանավորի կողմից առաջ քաշած նոր սահմանադրության տեքստը։ Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։ «Գաղափարի ու անձի բախումը տեղի է ունենալու մոտակա...

Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Լիբանանից

Իսրայելը չի պատրաստվում հեռանալ Լիբանանից

Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է երկարատև մնալ Հարավային Լիբանանի անվտանգության գոտում՝ մինչև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ամբողջական զինաթափումը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Վարչապետը և...

Սահմանադրական դատարանը ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակի վաղը

Սահմանադրական դատարանը ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակի վաղը

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում հրավիրված նիստն ընդմիջվեց, այն կշարունակվի վաղը՝ ժամը 14։00-ից։ Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարան է դիմել 7 քաղաքական ուժ՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները,...

Թրամփը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ կարող է հրաժարվել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից․ Axios

Թրամփը «Մեծ յոթնյակի» առաջնորդներին հայտնել է, որ կարող է հրաժարվել Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածություններից․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայում ընթացող «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում օտարերկրյա առաջնորդներին հասկացրել է, որ կարող է հրաժարվել այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք էր բերել Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Անքորիջում (Ալյասկա նահանգ)...

«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Էլիբեգովա

«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրում է. ««Արևմտյան Ադրբեջանի համայնքի» պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կառույցը հանդիսանում է 1989թ. դեկտեմբերի 28-ին հիմնադրված «Ադրբեջանի փախստականների ընկերության» իրավահաջորդը։ Ալիևի 2022թ. դեկտեմբերի 24-ի...