Ծանր փորձության միջով ենք անցնում ազգովին. Ասողիկ աբեղա Կարապետյան

19 Դեկտեմբերի, 2025

Աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ հանուր հայության հոգևոր կենտրոն Սրբություն Սրբոցն անսասան է՝ իր ազգընտիր և Օծյալ Սրբազնագույն Վեհափառ Հայրապետով:

Ծանր փորձության միջով ենք անցնում ազգովին. Աստված մեզ ապավեն ու զորավիգ»,- գրել է    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Հայ Սուրբը շարունակել է. «Յուրաքանչյուրս պատասխան ենք տալու մեր խղճի, մեր ազգի, Հայոց պատմության առջև. յուրաքանչյուրս ներկայանալու ենք Ամենակալ Աստծո ահեղ դատաստանին:

Պատմական է թե՛ մեր նվիրումն ու հավատարմությունը, մեր սուրբ ուխտի պահպանումը, թե՛ մեր վատահոգությունն ու դավաճանությունը…

Որպես հոգևորական, որպես մի համեստ հայ քրիստոնյա երախտագիտությունս եմ հայտնում իմ սիրելի ազգակիցներին, որ այսօր ուխտի էին եկել Մայր Աթոռ՝ իրենց սրտագին աղոթքը մատուցելու Մայր Տաճարում և որպես Եկեղեցի Հայկական իրենց նվիրումն ու հավատարմությունը հայտնելու առ Հայոց Հայրապետը և մեր եկեղեցական նվիրական կարգն ու կանոնը:

Իմ շնորհակալությունն եմ հայտնում պետականամետ մեր պատվարժան պատգամավորներին և քաղաքական ու հասարակական գործիչներին, ովքեր պատասխանատվության բարձր գիտակցությամբ, հանուն Մայր Եկեղեցու ինքնիշխանության, ազգային համերաշխության ու միասնության անեղծ պահպանման, աղոթքի էին եկել Մայր Աթոռ:

Իմ շնորհակալությունն եմ հայտնում նաև արժանապատիվ ոստիկաններին, ովքեր Սրբավայրի հանդեպ պատշաճ ակնածանքով ու բարեպաշտությամբ իրականացրեցին իրենց ծառայությունը:

Իմ ջերմագին շնորհակալությունն եմ հայտնում նաև մեր սիրելի լրագրողներին, ովքեր նախանձախնդիր ու նվիրումով կյանքի են կոչում իրենց կարևորագույն առաքելությունը՝ լուսաբանելով և ճշմարտությունը ամենքիս հասանելի դարձնելով՝ ի շահ մեր երկրի, մեր ազգի և ի փառս մեր Սուրբ Եկեղեցու:

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, սիրելիներ, որոնք նենգությամբ, կանոնազանցությամբ ու պառակտությամբ կգան Սուրբ Էջմիածին՝ քրիստոսակերտ այս Մայր Աթոռից ամոթահար ու գլխիկոր կհեռանան:

Թող Ամենազոր Աստված առատապես օրհնի մեր բնօրրան Մայր Հայրենիքը, անսասան պահի ու պահպանի Հայոց պետությունն ու պետականությունը:

Թող հար ապրի ու բարգավաճի Ազգս հայոց՝ իր Մայր Աթոռից հանապազ բխող սիրով, հույսով, հավատքով ու լույսով զորեղացած ու պայծառացած:

Նմանատիպ նյութեր

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...