Ընտրություններից առաջ ինչ-որ փոփոխություններ եք անում ձեր նեղ քաղաքական շահից բխած․ Թադևոս Ավետիսյան

16 Դեկտեմբերի, 2025

Դուք բերում եք հաշվարկներ, բայց այսօր հայկական ընտանիքում  ծնված երրորդ երեխան և 2026 թվականի սեպտեմբերից հետո հայկական ընտանիքում ծնված երրորդ երեխան  էապես տարբեր դրամական օգնություն, աջակցություն կամ գումար է ստանալու պետությունից, ինչը սխալ է։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Ժողովրդագրական իրավիճակը մեր երկրում վատանում է: Այո, 90-ականների ծնունդների պակասն էլ է ազդում դրա վրա, բայց 90-ականներն ի՞նչ կապ ունեն, որ 2025 թվականի մահացության ցուցանիշը աճում է: Ի՞նչ կապ ունի 90-ականները 2025-ին ամուսնալուծությունների թվաքանակի աճի հետ կամ ամուսնությունների թվաքանակի նվազման հետ: Սրանք իրար հետ կապ չունեն: Բազմագործոն է, այո, ժողովրդագրությունը: Դուք վստահ գիտեք ձեր նաև խոստացված ռազմավարությունը բազմազավակ ընտանիքների ի վերջո եկավ առաջ, բայց սահմանադրության պահանջն է նաև, որ պետությունը, մեր Հայաստանի Հանրապետությունը պիտի ունենար 2018 թվականից սկսած այդ փոփոխություններով բազմազավակ ընտանիքների աջակցության համափարփակ իրավական հիմք, օրինակ, տարեկան ծրագիր և այլն: Դուք դա չեք անում ոտքի վրա ընտրություններից առաջ ինչ-որ փոփոխություններ ձեր նեղ քաղաքական շահից բխած, իսկ բազմազավակ ընտանիքների օբյեկտիվ աջակցության անհրաժեշտությունը կա, խորանում է, խնդիրները ոչ թե լուծվում են, այլ ավելանում»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes»․ կա վիրավnր

Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes»․ կա վիրավnր

Երեկ` սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ -Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Mercedes»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց,...

Եվրոպական վեց երկրներ պահանջում են ԵՄ բյուջեի միջոցներն ուղղել ռազմարդյունաբերությանը

Եվրոպական վեց երկրներ պահանջում են ԵՄ բյուջեի միջոցներն ուղղել ռազմարդյունաբերությանը

Եվրոպական վեց երկրների իշխանությունները վերջնագիր են ներկայացրել ԵՄ նոր երկարաժամկետ բյուջեի վերաբերյալ, Ռիա նովոստիի փոխանցմամբ՝ գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով նրանց հայտարարությունը։ «Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ևս հինգ երկրների ղեկավարներ սպառնացել...

Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. Սպուտնիկ

Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. Սպուտնիկ

Սահմանազատման հայաստանյան հանձնաժողովի ղեկավար, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը պատասխանել է Տիգրանաշենի տարածքը խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի մասին Sputnik Արմենիայի հարցմանը։ Մենք հետաքրքրվել ենք՝ հայկական...

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»․ Անդրանիկ Թևանյան

Նիկոլ Փ․-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքացի Նիկոլ Փ․-ի ապօրինի հրահանգով մեր դեմ «կարված» գործի դատավարությունը փակ է։ Մեզ արգելել են` «գործի» մանրամասների հրապարակայնացումը։ Մեզ արգելված է խոսել, բայց Հ1-ը շարունակում է լկտի ստեր տարածել՝ կրկին շրջանառության մեջ դնելով այն մեղադրանքները, որոնցից...

ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»

ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի երկրորդ հանրային լսումը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝...