Փաշինյանը կատարել է «փոխանցումը». վաղը Ադրբեջանից ՀԱԵ-ին կմեղադրեն ֆինանսական մեքենայության մեջ

13 Դեկտեմբերի, 2025

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում արել է մեկ այլ վտանգավոր հայտարարություն, կապված այն հանգամանքի հետ, թե՝ «ոչ մեկը չգիտեմ, թե ինչպես է ֆինանսավորվում Հայ Առաքելական եկեղեցին, որտեղից են գալիս, ինչպես են ծախսվում փողերը»:

Եթե վաղը Ադրբեջանից օրինակ որեւէ մեկը Հայ Առաքելական եկեղեցուն սկսի մեղադրել ինչ որ ֆինանսական մեքենայությունների կամ հանցավոր մեխանիզմների համար, պետք չէ զարմանալ՝ «փոխանցումը» կատարել է Հայաստանի վարչապետը:

Այսպիսի հայտարարությունները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում այս հարցում չունի որեւէ «կարմիր գիծ»:

Եվ սա այն պարագայում, որ Հայ Առաքելական եկեղեցու ֆինանսները գուցե չեն ենթարկվում հանրային հաշվետվողության, բայց պետությունն իր հատուկ ծառայություններով անկասկած ի զորու է լիովին տիրապետել պատկերին: Այո, գուցե հանրային թափանցիկության կամ հաշվետվողականության հարցում կարող է լինել մեխանիզմների վերանայման խնդիր: Կրկնեմ՝ գուցե, որովհետեւ ինքս համարում եմ, որ զուտ հանրային թափանցիկության իմաստով եկեղեցու ֆինանսական կենսագործունեության «պատսպարվածությունը» բխում է այն բավականին բարդ խնդիրներից, որ լուծում աշխարհասփյուռ ՀԱԵ-ն:

Բայց, որեւէ պարագայում, բարձրաձայնել հրապարակավ, թե ոչ մեկը չգիտի՝ որտեղից է գալիս փողը եւ ուր է գնում, նշանակում է Հայ Առաքելական եկեղեցու դեմ գրոհի հրավիրել արտաքին մի շարք ուժերի, այդ թվում տալ նոր գրոհների նպաստավոր պայմաններ նրանց, որոնք արդեն իսկ զբաղված են այդ գործով»:

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...