Աղազարյանին վերագրվող 8 հազար դոլար կաշառքը դարձել է 8 հարյուր. «Հրապարակ»

12 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ»-ը գրում է․ Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ սկսելուց առաջ ՀՀ գլխավոր դատախազը եկավ ԱԺ եւ նկարագրեց, թե իրենք ինչ խայտառակ հանցագործություններ են հայտնաբերել, որը կատարել է ԱԺ պատգամավորը։ Դրա արդյունքում նրան զրկեցին պատգամավորի անձեռնմխելիությունից: Գործի հիմքում Հայկ Նազարյանի ցուցմունքն է այն մասին, որ 2023 թ. ձմռանն իրեն է դիմել ֆեյսբուքյան ընկեր Գոհարը եւ հայտնել, որ Աղազարյանն իր եղբորից՝ Արամից, շինթույլտվության համար տարբեր չափերի գումարներ է վերցրել։ Արամն էլ իրեն պատմել է, որ գումարները տվել է Հովիկ Աղազարյանին` ինչ-որ մանկապարտեզ վերանորոգելու, դրա մոտ գտնվող մի հողատարածք դասավորելու համար, որ ինքն էլիտար շենք կառուցի։ Արամն ասել է նաեւ, որ դրանից առաջ Աղազարյանի հետ ինքը նույնաբովանդակ գործարքներ է կատարել Դավթաշենում։

Պատմել է, որ Աղազարյանի ընկերուհու համար ինքը 8 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ հեռախոս եւ մատանի է գնել։ Նազարյանը ցուցմունքում ասել է նաեւ, որ Արամն իրեն տեսանյութ է ուղարկել, որտեղ պատմում է Հովիկ Աղազարյանին գումարները տալու մասին։ Նախաքննության ավարտից հետո` արդեն հաստատված մեղադրանքում, պարզվում է` 8 հազար դոլարը դարձել է 800, կաշառքի մասին ցուցմունք տվողը ոչ թե Հայկն է, այլ՝ Արամը, ոչ թե Աղազարյանի ընկերուհուն է 800 դոլարանոց մատանին տվել, այլ՝ հենց Աղազարյանին։ Հովիկ Աղազարյանը մեզ ասաց, որ այս մեղադրանքն էլ չի ընդունում: Սակայն ուշագրավն այն է, որ գլխավոր դատախազն ԱԺ ամբիոնից լրիվ հորինված պատմություն է պատմել եւ յոթհարկանի ստեր ասել, որոնց հիման վրա էլ ԱԺ-ն որոշում է կայացրել։

Նմանատիպ նյութեր

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը երկար տարիներ ուներ հերոսների փառքի անկյուն: Դպրոցի մի պատին փակցված էին ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած տանկիստ Վահե Զաքարյանի նկարներն ու նրա մասին պատմող գրություններ, մյուս պատին՝ 44-օրյա պատերազմում...

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր ընթացել է  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. շարունակվել է փորձագետների հարցաքննությունը։ Պաշտպան Տաթևիկ Սողոյանը հայտարարությամբ է հանդես...

CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը հայրենիք

CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը հայրենիք

Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում պահանջել է արդարություն Արցախի համար: Նշելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների երրորդ տարելիցը՝ Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան...

Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան»՝ մեղադրելով Օսմանյան կայսրությունը վերականգնելու ձգտման մեջ. ԶԼՄ

Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան»՝ մեղադրելով Օսմանյան կայսրությունը վերականգնելու ձգտման մեջ. ԶԼՄ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցված Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքերին։ Նշենք, որ Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան» և նրան մեղադրել...

Հորդորում ենք ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին. ՀՎԿԱԿ

Հորդորում ենք ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին. ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), որպես կանխարգելում, բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։ «Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն խմելու կամ...