«Ի՞նչ անուն տալ նրանց, ովքեր Հայաստանը սահուն քայլերով վերածում են ադրբեջանական շահերի գոտու. քաղաքագետ

11 Դեկտեմբերի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ անուն տալ նրանց, ովքեր օպոնենտներին մեղադրում են «Հայաստանը գուբեռնիա դարձնելու» մեջ, իսկ իրենք Հայաստանը սահուն քայլերով վերածում են ադրբեջանական շահերի գոտու, եթե կուզեք՝ պրոտեկտորատի, եթե կուզեք՝ ռեգիոնալ գեոպոլիտիկ շարունակություն (ինչպես դիպուկ նշել էր Eduard Abrahamyanը)։
Բաքվի արձագանքը «ԵՄ-Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգ»-ին ինքնին խոսում է այն մասին, որ Ադրբեջանը միջամտում է ՀՀ ինքնիշխան իրավունքի իրացմանը արտաքին քաղաքականության ոլորտում։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության ահա այս մասը ինքնին տպավորություն է թողնում, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության բովանդակությունը ըստ Ադրբեջանի պետք է համապատասխանեցնի ադրբեջանական շահերին․

«Անթույլատրելի է, որ այս երկկողմ փաստաթղթում, որը սահմանում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների ռազմավարական առաջնահերթություններն առաջիկա 7 տարիների համար, ուշադրություն դարձվի Ադրբեջանին առնչվող հարցերին, ինչը՝ իր հերթին, բացասաբար է ազդում Ադրբեջանի և Եվրոպական միության հարաբերությունների հեռանկարների վրա»։
Արտաքին քաղաքականությունը յուրաքնչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, միջազգային հարաբերությունները կանոնակարգող կոնվենցիաների հիման վրա հարաբերություններ հաստատել, հարաբերություններ խորացնել, նույնիսկ՝ հարաբերություններ խզել երրորդ երկրների հետ։ Այս իրավունքի իրացմանը ցանկացած արտաքին միջամտություն խախտում է երկրի իքնիշխանությունը։

Իսկ Հայաստանի ԱԳՆ պատասխանն առավել քան զավեշտալի էր․ «Այն արտացոլում է Հայաստանի և Եվրոպական միության միջև երկկողմ ձևավորված և խորացող գործընկերության բովանդակությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ շահերի վրա: Այն արտացոլում է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներն, այլև ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանն աջակցելու ԵՄ-ի հանձնառությունը»,- նշել է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Անի Բադալյանը։
Ինձ մոտ, գոնե թե տպավորություն էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ո՛չ թե արձագանքում է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան իրավունքի իրացմանը խոչընդոտելու փորձին, միջամտելով ՀՀ ներքին գործերին և արտաքին հարաբերություններին, այլ հաշվետվություն էր, թե Ադրբեջանի շահերը լիովին պաշտպանված են։

Ինձ անգամ հետաքրքիր չէ, թե Ռուսաստանի կողմից եթե էսպիսի միջամտություն լիներ, ինչպիսի՜ արձագանք կլիներ թե՛ իշխանության ներկայացուցիչների կողմից, և թե՛ մերձիշխանական «փորձագետ–ամենագետ»–ների կողմից։

Ցավալի է, որ պետականության և ինքնիշխանության մասին բոլոր պատումները հիմնված են երկակի մոտեցումների վրա»։

Նմանատիպ նյութեր

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում 23-ի ցերեկը, 24-ին, 26-27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ին և 28-ին սպասվում...

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․ Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Խորհրդարանը նոյեմբերի 2-ից կքննարկի 2027-ի պետական բյուջեն

Հայտնի է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2027 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը։ Քննարկումները ԱԺ...

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք

Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը դուրս է եկել Պրիմորսկի նավահանգստից և ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այս մասին վկայում են նավերի տեղաշարժին հետևող տվյալները, որոնց ծանոթացել է РИА Новости-ն։ Նշվում է, որ նավը տեղափոխում է 326 800 բարել նավթամթերք։ Reuters-ի...