«Ես փշաքաղվեցի դա ասելիս․ մեր լավ բարեկամ Ադրբեջանի դեսպանն էլ նստած է այստեղ»․ եվրոպացի պաշտոնյան՝ Փաշինյանին

10 Դեկտեմբերի, 2025

Գերմանիայում Փաշինյանը արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում մասնակցում է քննարկման, որի մի քանի ուշագրավ հատված ներկայացնում ենք հանրությանը․

ԵՄ պաշտոնյան արձագանքելով Փաշինյանի ելույթին, ասում է հետևյալը․ «Ես կարծում եմ, որ մենք հիմա մեր տեսանկյունից՝ եվրոպական տեսանկյունից, մենք, այսպես ասենք՝ աշխարհ-ռազմավարական ներդաշնակեցման վերջնակեցման փուլում ենք Հայաստանի հետ։ Հանդգնեմ ասել այսպես՝ հետխորհրդային դարաշրջանն ավարտված է, և դուք իրավացի եք՝ մենք 30 տարի ապրեցինք մի փուլում, որում մենք էլ երկրները դիտարկում էինք այն տեսանկյունից, որ սա հետխորհրդային տարածք է, դա ավարտված է։ 

Մենք, իհարկե, մեծ ոգևորությամբ ենք հետևում ընտրություններին, որոնք շուտով կլինեն, մենք հենց նոր դրա մասին խոսեցինք: Ինչո՞վ մենք կարող ենք օգնել, ինչո՞վ մեր այլ գործընկերները կարող են օգնել։ Օրինակ՝ Մոլդովայի պարագան, Մոլդովան իր փորձով ինչպե՞ս կօգնի բարեհաջող ժողովրդավար ընտրություններին: 

Երկրորդն այն է, որ Հայաստանը, իհարկե, արժանահավատ, հուսալի խաղաղության գործընկեր է։ Դա, կարծում եմ, լրջագույն ձեռքբերում է և անգամ ես փշաքաղվում եմ դա ասելիս, որ անկասկած՝ մեր լավ բարեկամ Ադրբեջանի դեսպանը նստած է այստեղ»։

Ներկաներից մեկն էլ Փաշինյանին ուղղում է հետևյալ հարցը․ «Ի՞նչ կոնկրետ քայլեր կան Հայաստանի համար՝ կապված Եվրամիությանն ինտեգրվելու հետ։ Գերմանիան և Եվրամիությունը ինչպե՞ս կարող են պաշտպանել ու աջակցել Հայաստանին այս ընտրությունների ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը ռուսական ազդեցությունից պաշտպանել ընտրություններին միջամտելու փորձերից»։

Մեկ այլ հարցի պատասխանելիս՝ Փաշինյանը քննադատեց Հայ Առաքելական Եկեղեցուն՝ ասելով․ «Այս ամբողջ պատմությունը եկեղեցու թեմայով զուտ համապատասխանելու մասին է: Նախ և առաջ համապատասխանությունը եկեղեցու՝ իր իսկ կանոններին: Ի՞նչ ենք մենք ցանկանում: Մենք ցանկանում ենք թափանցիկություն, հաշվետվողականություն, համապատասխանություն հայաստանյաց առաքելական եկեղեցու կանոններին: Ի նկատի ունեմ՝ համապատասխանությունը եկեղեցականների, հոգևորականների և այլն, քանի որ չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին դարձնում է ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ և նրանց, կներեք որ այսպես եմ ձևակերպում, գործիք դարձնելու արտաքին ազդեցության համար։ Մենք ընդամենը ուզում ենք համապատասխանություն լինի ընդհանրապես եկեղեցու և հոգևորականների, եկեղեցականների և եկեղեցու ղեկավարների համապատասխանությունը լինի, հաշվետվողականությունը լինի։ Ոչ ոք չգիտի, թե մեր եկեղեցին ինչպես է ֆինանսավորվում, ոչ ոք դա չգիտի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երևանի առևտրի կետերում վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել

Երևանի առևտրի կետերում վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց 15, 50 տաղավար) և «ՄԱՐԻՆԵ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ» Ա/Ձ-ին  (հասցե՝ ք․ Երևան, Բագրատունյաց 7/8)  պատկանող առևտրի կետերում։...

Գորիսում 10 ամսական երեխա է մահացել

Գորիսում 10 ամսական երեխա է մահացել

Հոկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց...

Չկա որևէ տվյալ, թե ինչու պետք է Քոչարյանները կալանավորվեին․ Արամ Վարդևանյան

Չկա որևէ տվյալ, թե ինչու պետք է Քոչարյանները կալանավորվեին․ Արամ Վարդևանյան

Հոկտեմբերի 20-ին Հակակոռուպցիոն դատարանը գրեթե միաժամանակ կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանի հետ․ - Սեպտեմբերի վերջին Ստրասբուրգում...

ՌԴ-ն խստացնում է քաղաքացիություն ստանալու պայմանները․ մշտական բնակության ժամկետը կարող է հասնել 8 տարվա

ՌԴ-ն խստացնում է քաղաքացիություն ստանալու պայմանները․ մշտական բնակության ժամկետը կարող է հասնել 8 տարվա

ՌԴ Պետդումայի ԼԴԿ խմբակցության պատգամավորները օրինագիծ են մշակել, որով առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար օտարերկրացիների՝ երկրում մշտական բնակության անհրաժեշտ ժամկետը հինգ տարուց հասցնել ութի։ Հայտնում է ՏԱՍՍ-ը։ Փաստաթուղթը, որն ուղարկվել է ՌԴ...

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

Ուիթքոֆը Օսլոյում կքննարկի Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երեքշաբթի օրը Օսլոյում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ, BBC-ի փոխանցմամբ՝  հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով երեք աղբյուրի, հայտնել էր, որ Թրամփի...