Մեկ օրում չորս մարդու կյանք խլшծ տղամարդը անմեղսունակ է ճանաչվել․ «Փաստինֆո»

10 Դեկտեմբերի, 2025

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Կոտայքում հոկտեմբերի 12-ին չորս մարդու կյանք խլած տղամարդը, որն արդեն 15 տարի որսորդմիության անդամ է և վերջին տարիներին  որսորդական հրացան է ունեցել, անմեղսունակ է ճանաչվել և կարող է խուսափել պատասխանատվությունից։

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ մեկ օրում չորս անձի սպանության գործով կալանավորված 61-ամյա տղամարդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն էր նշանակված։  Ընդ որում, վերջինս ՔՊ-ական է եղել։ «Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնել են, որ տղամարդն անգամ ՔՊ գրասենյակից ստացված զանգի հիման վրա Կոտայքից՝ իր մի քանի համագյուղացիների հետ, մեքենայով գնացել էր Գյումրի՝ աջակցելու Սարիկ Մինասյանին՝ ընտրությունների ժամանակ և այժմ, փաստորեն, մեկ օրում չորս անձի կյանք խլած ՔՊ աջակցին անմեղսունակ են ճանաչել։ Դատահոգեբուժական փորձաքննությամբ նշվել է, թե Թադևոս Հովակիմյանն ունի «զառանցական խանգարում» և որ դեպքի ժամանակ արարքները կատարվել են՝ զառանցական ապրումների ազդեցության ներքո, ինչը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը հաշիվ տալ իրեն կատարած արարքների համար և ղեկավարել դրանք։ Փորձաքննությամբ նշվել է, որ անձը սոցիալապես խիստ վտանգավոր է, ուստի կարիք ունի հարկադիր բուժման հատուկ հսկողության՝ հոգեբուժական բաժանմունքում։

Ուշագրավ է, որ անմեղսունակ ճանաչված անձը 15 տարի որսորդմիության անդամ է, երկու տարի առաջ ձեռք է բերել հրացան, ունի նաև վարորդական իրավունք, թե ինչպես է անձը հաղթահարել հոգեբանական համապատասխան թեստերը՝ զենք գնելիս կամ վարորդական իրավունք ձեռք բերելիս՝ պարզ չէ, համենայն դեպս, դրանք հարցեր են, որոնց պատասխանն այժմ չկա, ինչը կասկածների տեղիք է տալիս։

Տղամարդը ցուցմունքներում պատմել է, թե իր հարևանի հետ արդեն 20 տարի չի շփվել, չեն բարևել միմյանց, իրենց հարաբերությունները վատացել են՝ վերջինիս ամուսնությունից հետո։ Մեղադրյալը ցուցմունքներում հաստատել է, որ իր հարևան ամուսններին դիտավորությամբ է սպանել, մասնավորապես, մոտեցել է գազար հավաքող հարևանին՝ թիկունքից,  սպանել է դիտավորությամբ, կրակելուց հետո մոտեցել և ևս մեկ անգամ է կրակել՝ գլխին, իսկ կնոջն իբրև սպանելու ցանկություն չի ունեցել։

Հիշեցնենք, որ  Կոտայքի մարզում դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին։ Տղամարդը նախ սպանել էր Արամուսի դաշտերում գազար հավաքող ամուսիններին, որոնց գտնվելու վայրը պարզել էր հեռախոսազանգի միջոցով, հետո էլ սպանել է մյուս զգույգին։ Ընդ որում՝ չարագործի զոհերից մեկը բնակվում է արտերկրում եւ վերջերս էր եկել Հայաստան, իսկ դեպքի օրն էլ իր ծանոթի հետ գնացել էին բնության գրկու հանգստի։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ սպանություններից հետո չարագործը գնացել էր քեռու տուն, որտեղ էլ պատմել էր իր «հերոսությունների» մասին։ Ավելին՝ քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նրա մոտ ցուցակ է եղել, որոնց սույն անձը նպատակադրված է եղել սպանել։ ՔԿ-ից ավելի վաղ ասել էին, որ ցուցակի հետ կապված չունեն մեկնաբանություն։

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ 60-ամյա տղամարդը ձերբակալվել է, տվել  խոստովանական ցուցմունք, իսկ նրան պատկանող ողորկափող հրացանը հայտնաբերվել է ավտոմեքենայում: Նրա նկատմամբ  հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) (2 դրվագ), 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ, 13-րդ կետերով (շահադիտական դրդումներով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարված սպանությունը) (2 դրվագ), 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետով (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, խոշոր չափերով կատարված ավազակությունը):

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Փոփոխություններ՝ վարորդական վկայականների տրամադրման կարգում

  Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ հուլիսի 6-ից վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների վերաբերյալ։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը

Վաղ առավոտից լայնածավալ խուզարկություններ են իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների...

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։  Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև...

Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ

Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ

Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։...

Երևան-Սևան ավտոճանապարհին քարաթափում է եղել

Երևան-Սևան ավտոճանապարհին քարաթափում է եղել

Հուլիսի 5-ին՝ ժամը 06։07-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում․ անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության...