Արցախից տեղահանված 25 հազար ընտանիքներից ընդամենը 1500-ն են բնակարան ձեռք բերել․ Գեղամ Ստեփանյան

10 Դեկտեմբերի, 2025

Հայաստանի կառավարության կողմից սոցիալական աջակցության ծավալի ու շահառուների թվի կրճատումը խորացրել է արցախցիների սոցիալական ծանր իրադրությունը։ Այս մասին Արցախի խորհրդարանական լսումներում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ գոյություն ունի բնակապահովման պետական աջակցության ծրագիր, որը ցավոք սրտի, այսօրվա դրույթներով ու ձևով չի համապատասխանում տեղահանվածների բնակարանային կարիքներին։ Նրա դիտարկմամբ՝ երկու տարի անց տեղահանված 25 հազար ընտանիքներից այդ ծրագրի միջոցով կարողացել են բնակարան ձեռք բերել ընդամենը 1500-ը, չնայած որոշակի փոփոխություններից հետո ծրագրին դիմելիության ցուցանիշը բարձրացրել է։

«Նոյեմբերի 20-ի դրությամբ հավասատագիր կոչվածից ստացել է 3500 ընտանիք, որից 1500-ն է կարողացել իրացնել այն, ըստ էության բնակարանի տեր դառնալ, կեցության հարցը լուծել։ Այս թվերը ցույց են տալիս, որ մարդիկ հավաստագիր ստանալուց հետո էլ չեն կարողանում բնակարան ձեռք բերել ու կեցության հարց լուծել»,-ասաց Ստեփանյանը։ Ավելին, այն համայնքներում,  որտեղ հավաստագրի արժեքը մեծացել է, թանկացել է նաև անշարժ գույքը։

Նմանատիպ նյութեր

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Երեկվա համեմատ` Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով՝ կազմելով 1900.75 մ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ մակարդակը բարձր է 5սմ-ով, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հունիսի 1-ից ի վեր` լճի մակարդակի ընդհանուր բարձրացումը...

ԿԸՀ ներկայացվել են տվյալներ․ ինչո՞ւ վարույթ չի հարուցվել․ Խուդոյանը՝ Հովակիմյանին

  ՀՀ Սահմանադրական դատարանում 3-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Այժմ տեղի է ունենում հարց ու պատասխան դիմող-պատասխանող կողմերի միջև։ Հիշեցնենք, որ ՍԴ...

Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը

Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը

Համայնքային ոստիկանները պարզել են, որ առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել են, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն է, իսկ երեկ որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։ Այս պահին 5-6 ջրասուզակներ Փամբակ գետում շարունակում են...

Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող

Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր վերանորոգված ավտոճանապարհին՝ կարկատաններ․ 2025թ․-ին պետբյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգվեց Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը։ Ճանապարհի նորոգման աշխատանքներն իրականացրեց Թումանյանի...

Քվեն տալիս են, որ վաբշե կործանվեն․ Հարցում

  «Ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը որոշեց, որ թանկացնի ակցիզային հարկը: Արդյունքում ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը թանկանում են։ Սպասելի՞ էր»,- այս հարցն է տրվել Տավուշի մարզի բնակիչներին։ Կարծիքները՝...