Այսօր Արցախի Սահմանադրության օրն է․ ԱՀ ղեկավար կազմը Եռաբլուր է այցելել՝ առանց թեմի առաջնորդի

10 Դեկտեմբերի, 2025

Արցախում 1991 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվել է ԼՂՀ պետական ​​անկախության հանրաքվե, որի 99,8%-ը կողմ է քվեարկել Արցախի անկախության հռչակմանը։  Սակայն մինչև 2006 թվականը Արցախը չուներ իր Սահմանադրությունը։ 15 տարի անց հանրապետության խորհրդարանը հաստատեց առաջին Սահմանադրության տեքստը, որտեղ նշվում էր, որ ԼՂՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն է։

ԼՂՀ-ում 2006 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ համապետական ​​հանրաքվե՝ ընդունելու երկրի առաջին Սահմանադրության նախագիծը։ ԼՂՀ Սահմանադրության ընդունմանը կողմ է քվեարկել 77,279 քաղաքացի։ Այսօր,Արցախի Սահմանադրության ընդունման օրը, Արցախի պաշտոնյաները, ԱԺ նախագահը, պատգամավորները,  Արցախի նախագահ Աշոտ Դանիելյանը, 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը՝ Դադիվանքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսի հետ միասին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Նշենք, որ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը, որը միացել է Փաշինյանի հակաեկեղացական արշավին, չի այցելել Եռաբլուր, ինչպես նաև չի մասնակցում այս պահին Արցախի ներկայացուչությունում տեղի ուենցող՝ Արցախի թեմայով քննարկմանը։

Նմանատիպ նյութեր

Սերմը աղոթքի, սիրո, փորձություների, նույնիսկ ապիկար մարդկանց միջոցով է․ քահանա

Սերմը աղոթքի, սիրո, փորձություների, նույնիսկ ապիկար մարդկանց միջոցով է․ քահանա

Դարերի խորքից մեզ հասած Կարմրավոր Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, իր նվիրական ներկայությամբ և սրբությամբ, դարձել է միասնական ժամերգության հանգրվանը: Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ Կարմրավոր Սուրբ...

Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»

Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ժամանակակից հայաստանյան քաղաքական դիսկուրսում պարբերաբար շրջանառության մեջ է դրվում մի թեզ, որն իր հուզական հնչեղությամբ գրավիչ է, սակայն քաղաքագիտական և իրավական առումով՝ բացարձակապես սնանկ։ Խոսքը ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները...

Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»

Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Կառավարությունը հավանություն է տվել բջջային սարքավորումների IMEI կոդերի միասնական համակարգ ներդնելու օրենսդրական նախաձեռնությանը, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացրել տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետների շրջանում։ Թեև պաշտոնական...

ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ»

ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ՔՊ-ում պաշտոնների բաշխման գործընթացը շարունակվում է, ԱԺ խոսնակի թեկնածուի ընտրությունից հետո պատրաստվում են ՔՊ վարչության նիստում փոխխոսնակներ ընտրել։ Առաջադրումները սկսվել են նախօրեից, երեկվա դրությամբ 2 թեկնածու էր առաջադրվել՝ Վահագն...

Թրամփը մեղադրել է Իրանին՝ հրադադարը խախտելու համար

Թրամփը մեղադրել է Իրանին՝ հրադադարը խախտելու համար

Իրանը կրակել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի ուղղությամբ․ Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է բեռնատար նավի վերին մասին․ այն վնասվել է, բայց կարողացել շարունակել իր ճանապարհը։ ԱՄՆ նախագահը...