Գերմանիան աջակցում է Հայաստանին և Թուրքիային սահմանը բացելու հարցում․ Փաշինյան

9 Դեկտեմբերի, 2025

Գերմանիան աջակցում է նաև Հայաստանին և Թուրքիային՝ հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսում;

Տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համատեքստում Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ կհաջողվի հասնել նաև Հայաստան-Թուրքիա սահմանների բացման կետին։

«Դա նշանակում է ՀՀ ուղիղ կապ՝ այդ թվում ցամաքային, երկաթուղային կապ ԵՄ-ի, այդ թվում՝ Գերմանիայի հետ։ Սա տնտեսական, քաղաքական և ներդրումային իմաստներով շրջադարձային նշանակություն է ունենալու։ Եվ ես ուրախ եմ, որ Գերմանիան աջակցում է նաև Հայաստանին և Թուրքիային հարաբերությունները կարգավորելու, սահմանը բացելու և ի վերջո դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը հանդիպման ընթացքում Գերմանիայի կանցլերին պատմել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող դրական գործընթացների մասին։

Նմանատիպ նյութեր

Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ

Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ

Այս պահին լայնածավալ խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը։...

«Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն

«Հայաստան» դաշինքը խորհրդարան է գործուղելու գաղափարական և անկոտրում քաղաքական թիմ. հայտարարություն

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ընտրողներ, Սահմանադրական դատարանի վճռից հետո «Հայաստան» դաշինքն անհրաժեշտ է համարում ներկայացնել իր դիրքորոշումը պայքարի հետագա ռազմավարության վերաբերյալ։ Մենք վերահաստատում...

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Փաշինյանը ՌԴ է մեկնել

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։  Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։ Նախատեսված է նաև...

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից։ «Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է...

Խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը

Խուզարկություն է իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը

Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը, հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ ԲՀԿ անդամ Արման Աբովյանն իր հերթին հայտնել է, որ Գագիկ Ծառուկյանի տունը շրջապատված է ավտոմատավոր մարդկանցով «Տան տարածք մտնել չի ստացվում, ռազմական համազգեստով ավտովամատավորներ...