Ուիթքոֆը և Քուշները երկօրյա բանակցություններ են վարել ուկրաինական կողմի հետ․ ԱՄՆ պետդեպարտամենտ

6 Դեկտեմբերի, 2025

Երկու օրվա ընթացքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվեն Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները հանդիպումներ են ունեցել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի և Գլխավոր շտաբի պետ գեներալ Անդրեյ Հնատովի հետ՝ Ուկրաինայում կայուն և արդար խաղաղության հուսալի ուղին առաջ մղելու շուրջ կառուցողական քննարկումներ անցկացնելու համար, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել է գերատեսչության մամուլի ծառայությունը, դեկտեմբերի 5-ին խումբն անցկացրել է վերջին երկու շաբաթվա ընթացքում իր վեցերորդ հանդիպումը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ Ումերովը կրկին նշել է, որ Ուկրաինայի համար առաջնահերթություն է այնպիսի կարգավորման հասնելը, որը կպաշտպանի նրա անկախությունն ու ինքնիշխանությունը, կապահովի ուկրաինացիների անվտանգությունը և կայուն հիմք կստեղծի բարգավաճ ժողովրդավարական ապագայի համար։

«Մասնակիցները քննարկել են ամերիկյան կողմի և ռուսների վերջին հանդիպման արդյունքները և այն քայլերը, որոնք կարող են հանգեցնել այս պատերազմի դադարեցմանը։ Ամերիկացիները և ուկրաինացիները նաև համաձայնեցրել են անվտանգության միջոցառումների շրջանակը և քննարկել կայուն խաղաղություն պահպանելու համար անհրաժեշտ զսպող հնարավորությունները։ Երկու կողմերն էլ համաձայնել են, որ ցանկացած համաձայնագրի հասնելու իրական առաջընթացը կախված է Ռուսաստանի՝ երկարատև խաղաղության նկատմամբ լուրջ հավատարմություն ցուցաբերելու պատրաստակամությունից, ներառյալ՝ լարվածության թուլացման և սպանությունները դադարեցնելու քայլերը։

Կողմերը նաև առանձին քննարկել են ապագա բարգավաճման ծրագիրը, որն ուղղված է Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման, համատեղ ամերիկա-ուկրաինական տնտեսական նախաձեռնությունների և երկարաժամկետ վերականգնման ծրագրերի աջակցմանը։

Ամերիկյան և ուկրաինական կողմերն ընդգծել են, որ պատերազմի դադարեցումը և հրադադարի ու լարվածության թուլացման վերաբերյալ վստահելի քայլերն անհրաժեշտ են ագրեսիայի վերսկսումը կանխելու և Ուկրաինայի վերակառուցման համապարփակ ծրագիրն իրականացնելու համար, որը նպատակ ունի երկիրն ավելի ուժեղ և բարգավաճ դարձնել, քան պատերազմից առաջ է եղել», — նշել են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ մինչ այդ Ուիթքոֆը և Քուշները այցելել են Մոսկվա, որտեղ մոտ հինգ ժամ տևած բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին...

Քյարքին Հայաստանի տարածք չէ. Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

«Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզներով Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան՝ ոչ»,- նշել է...

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է երկրների ջանքերը ուկրաինական կարգավորման հարցում. Պեսկով

Ռուսաստանը գնահատում է բոլոր այն երկրների ջանքերը, որոնք անկեղծորեն ցանկանում են նպաստել ուկրաինական կարգավորմանը, բայց դրանք դեռ քիչ են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: «Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն երկրների...

Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան

«Փաշինյանը մեզ 10-րդ հանրապետություն էլ կհասցնի, դրա համար չպետք է թողնենք»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։ Նա շարունակեց. «Եթե հողերը հանձնելով հռչակենք...