Կոռուպցիոներ է մարդը, գլխարկը փոխում է ու ասում՝ «опять власть меняется»․ Գառնիկ Դանիելյան

4 Դեկտեմբերի, 2025

«Օգտվելով առիթից, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր ժամանակներում իշխանության մաս կազմած և չկոռումպացված մարդկանց, որ այդ քաջությունը, համարձակությունը, պատվախնդրությունը ունեցել են և ունենալով հնարավորություն՝ չեն թաթախվել կոռուպցիոն տարբեր սկանդալների մեջ։ Էդ էլ ա գայթակղություն, որ մարդիկ դիմացել են անկախ իրենց քաղաքական հայացքներից։ Ինձ թվում է կոռուպցիոները քաղաքական պատկանելիություն չունի, կոռուպցիոներ ա այդ մարդը, ամեն անգամ տեղավորվում է ինչ-որ մի կուսակցության ցուցակում, շարունակում է իր ուրախ, զվարթ կյանքը։ Գլխարկը փոխում է ու ասում՝ «опять власть меняется»։ Ամենամեծ չարիքը այդ մարդիկ են՝ կուսակցություններ փոխող, տերեր փոխող, անսկզբունք, անթասիբ, այդ մարդիկ վտանգ են ներկայացնում երկրի համար»,- այս մասին ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Եթե դուք հաշտ եք, որ Հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս Հայրենիք ազատագրող նախագահին, ուրեմն բանականության հետ խնդիր ունեք… Ջուլֆալակյան

Եթե դուք հաշտ եք, որ Հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս Հայրենիք ազատագրող նախագահին, ուրեմն բանականության հետ խնդիր ունեք… Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Եթե դուք հաշտ եք, առավել ևս՝ ուրախ, որ Հայրենիք հանձնողը ձերբակալել է տալիս Հայրենիք ազատագրող նախագահին, ուրեմն բանականության հետ խնդիր ունեք… Չեք էլ գիտակցում, թե ինչ հետևողականությամբ են...

Բոլորն են տեսել՝ ուղիղ հրաման տրվեց բռնաճնշումներ իրականացնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ․ Սևակ Խաչատրյան

  «Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է, բոլորն են տեսել, երբ Ազգային ժողովի թիվ մեկ քաղաքական ամբիոնից երկրի վարչապետն ուղիղ հրաման տվեց իրավապահներին, որպեսզի քրեական գործեր կարեն, որպեսզի ահաբեկեն,...

Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր. Քրիստինե Վարդանյան

Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր. Քրիստինե Վարդանյան

Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից, Լևոն Քոչարյանը պատրաստ էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: «Կարծում եմ մեկնաբանելու բան չկա, ով երեկվա ելույթը տեսել է, կասի, որ սա ԱԺ ամբիոնից հնչած ուղիղ հրահանգի...

Այն, ինչ իրավապահները իրականացնում են վաղ առավոտից, անկասկած քաղաքական է. քաղաքագետ

Այն, ինչ իրավապահները իրականացնում են վաղ առավոտից, անկասկած քաղաքական է. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Այն, ինչ իրավապահները իրականացնում են վաղ առավոտից, անկասկած քաղաքական է, ու նաեւ որոշակի իմաստով թերեւս անձնական։ Իսկ շերտերն՝ ըստ իս, շատ են։ Գործնականում, իրավիճակը, երբ նախօրեի հարցուպատասխանից հետո ըստ էության ուժային գործիքի...

Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն

Իրավապահները ներխուժել են Լևոն Քոչարյանի կնոջ՝ Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն

Իրավապահները ներխուժել են նաև Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյին պատկանող «Պռեգոմեշ» ընկերություն։ «Ընկերությունում իրականացվում են վարույթային գործողություններ, շատ տվյալներ չեմ կարող տրամադրել։ Այլ տեղեկությունների դեպքում, լրացուցիչ կհայտարարենք»։ Այս մասին...