Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները. «Ժողովուրդ»

4 Դեկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը արդեն չորրորդ անգամն է, ինչ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տապալում են ԱԺ նիստերը. խմբակցությունն այլեւս չի ենթարկվում նրանց:

Բանն այն է, որ երեկ՝ առավոտյան, Նիկոլ Փաշինյանը Կառավարության կազմով դարձյալ ԱԺ-ում էր, սակայն Ալեն Սիմոնյանին չէր հաջողվում քվորում ապահովել, որպեսզի ԱԺ-ն սկսեր իր աշխատանքները: Ալեն Սիմոնյանը երեք անգամ հայտարարեց գրանցման մասին, բայց ապարդյուն. բավարար չափով պատգամավորներ չէին ներկայացել աշխատանքի:

Սիմոնյանը ստիպված եղավ 20 րոպե ընդմիջում հայտարարել, որպեսզի ՔՊ-ական պատգամավորները բարեհաճեին ներկայանալ, եւ Կառավարությունը հնարավորություն ունենար ներկայացնելու 2026 թվականի բյուջեի նախագիծը:

Նոյեմբերին կայացած ԱԺ նիստերի ժամանակ, երեք անգամ, էլի ՔՊ խմբակցության ղեկավար Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չկարողացան Նիկոլ Փաշինյանի ներկայայությամբ քվորում ապահովել, ինչը հունից հանեց Փաշինյանին:

«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Հայկ Կոնջորյանից պարզել, թե ինչու իրենց չի հաջողվում քվորում ապահովել, ինչու են Փաշինյանի ներկայությամբ տապալում ԱԺ նիստերը:

Սակայն ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը միայն հայտարարեց, թե՝ «Ձեզ լավ օր եմ մաղթում» ու արագ քայլերով պուկ հեռացավ»։

Նմանատիպ նյութեր

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում ապօրինի իրականացվել է հանքարդյունահանման աշխատանքներ. ՔԿ

Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում ապօրինի իրականացվել է հանքարդյունահանման աշխատանքներ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում առկա չշահագործվող հանքախորշերից Վարդենիս քաղաքի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Աշխարհաքաղաքական գործ N1»․ ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Աշխարհաքաղաքական գործ N1»․ ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում տեղի է ունենում ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանի, խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ

ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ

«ԱՄՆ-ն Ֆեյրֆորդի բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները, հայտնում է Ռիա նովոստին, հղում անելով՝ The Wall Street Journal-ին։ «ԱՄՆ-ն դուրս է բերել իր բոլոր ռմբակոծիչները։ Որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ այդ...

Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան»

Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցչի տոնի առթիվ: Հայտարարության մեջ նշվում է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում ենք Ձեզ Ուսուցչի օրվա առթիվ։ Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը։ Այդ հիմքը...