Իշխանության ուղիղ հրահանգով ձևավորվել է գաղտնալսումների խայտառակ և ամբողջությամբ անօրինական մեխանիզմ. AntiCor-ի բացահայտումը

3 Դեկտեմբերի, 2025

ՀՀ քննչական կոմիտեում AntiCor-ի աղբյուրները հայտնում են, որ արդեն տևական ժամանակ է քաղաքական իշխանության ուղիղ հրահանգով ձևավորվել է գաղտնալսումների խայտառակ և ամբողջությամբ անօրինական մեխանիզմ, որը կիրառվում է հատկապես ընդդիմադիր գործիչների, անհնազանդ պաշտոնյաների և իշխանությանը անհարմար քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։

ԱԱԾ–ի 24-ժամյա գաղտնալսումները՝ առանց դատարան դիմելու

Աղբյուրների փոխանցմամբ՝
ԱԱԾ–ն իրականում գաղտնալսում է՝ առանց որևէ թույլտվության, 24/7 ռեժիմով։
Այսինքն՝ նախ գաղտնալսում են, իսկ թույլտվությունը վերցնում են միայն այն պարագայում, երբ սպառնում է բացահայտվել կամ երբ պետք է ապացույց ձևավորել։

Ըստ քննիչների՝ երբ «որևէ բան են գտնում», արդեն հետո են դիմում դատարան՝ հետին թվով թույլտվություն ստանալու համար։

Քննիչների խոսքով՝ գործնականում գրեթե ամեն գաղտնալսում օրինականացվում է հետին թվով, իսկ դատավորների գրասենյակները «կարկատում են հետադարձ ամսաթվերով որոշումներ, որպեսզի ստեղծվի իրավաչափության պատրանք։

AntiCor-ի գործընկեր փաստաբանների հայտնած տեղեկությունները վկայում են սխեմայի մասին.

Օրինակ՝

  • Դատարանի որոշման ներածական մասի ամսաթիվը նշված է 2025թ. օգոստոս,
  • Իսկ եզրափակիչ մասը թույլատրում է գաղտնալսել 2025թ. մայիսին կատարված հեռախոսային խոսակցություն։

Այսպիսի որոշումները սպիտակ թղթի վրա արձանագրում են այն, ինչ քննիչներն ու դատավորները սովորաբար փորձում են թաքցնել՝ գաղտնալսումները վաղուց արված են եղել, առանց որևէ իրավական հիմքի։

Ինչպե՞ս են համակարգում կալանքները ընդդիմադիրների դեպքում

AntiCor-ի տվյալներով՝ ընդդիմադիր կամ իշխանությանը ոչ հարմար անձանց նկատմամբ գործում է գաղտնի, փաստացի քաղաքական գործընթաց.

  • Ապօրինի գաղտնալսումից ստացված խոսակցությունը Օրենսգիրքը չի թույլատրում որպես ապացույց օգտագործել, քանի որ դրանք ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների մասին են․
  • Այդ ձայնագրությունները ուղարկվում են վարչապետի աշխատակազմ,
  • Աշխատակազմը դրանք հանձնում է իր վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցներին,
  • Լրատվամիջոցները հրապարակում են որպես «արտահոսք մամուլում»,
  • Իսկ դրանից հետո արդեն իրավապահները հղում են կատարում «մամուլում հայտնված հրապարակմանը» և դրա հիմքով հարուցում գործ ու ներկայացնում կալանքի միջնորդություն։

Այս սխեման արդեն կիրառվել է մի շարք ընդդիմադիր գործիչների նկատմամբ և ընկնում է քաղաքական հետապնդման դասական մոդելի մեջ։

AntiCor-ի գնահատականը

Նկարագրված մեխանիզմն ունի համակարգային, վտանգավոր և պետական ինստիտուտներին քայքայող հետևանքներ՝

1. Կոպտորեն խախտվում է Սահմանադրությամբ երաշխավորված անձի կյանքի անձեռնմխելիությունը

Գաղտնալսումը առանց դատարանի թույլտվության պետական հանցագործություն է։

2. Դատավորները վերածվել են «թղթային օրինականացնողների»

Իրավական վերահսկողության փոխարեն նրանք ապահովում են կաբինետային քաղաքական հրահանգների կատարումը։

3. Օգտագործվում են ապօրինի ձայնագրություններ՝ ընդդիմադիրների կալանքներ ապահովելու համար

Սա ոչ միայն քաղաքական հետապնդում է, այլ նաև քրեական դատավարության կոպիտ խեղաթյուրում։

Սխեմա, որը գործում է արդեն տարիներով, չի կարող լինել մեկ անձի նախաձեռնություն․ դա համակարգային է։

AntiCor-ը հավաքագրում է բոլոր նման դեպքերը

Մենք հավաքագրում ենք՝

  • դատական բոլոր հետին թվով որոշումները,
  • գաղտնալսումների թույլտվությունների անհամապատասխանությունները,
  • ապօրինի ձայնագրությունների հիմքով հարուցված գործերը։

Խնդրում ենք փաստաբաններին, քաղաքացիներին և նախկին ու ներկա իրավապահներին՝ ապահովել մեզ այդ փաստաթղթերով։
Ձեր անվտանգության լիարժեք ապահովմամբ մենք դրանք կօգտագործենք՝ մեխանիզմը ամբողջությամբ բացահայտելու և միջազգային կառույցներին ներկայացնելու համար։

Նմանատիպ նյութեր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...