Որևէ բան հայտնի չի մի հիմնադրամի մասին, որին տրվելու է 225 միլիարդ դրամ․ Աննա Գրիգորյան

2 Դեկտեմբերի, 2025

Պետք է ցավով արձանագրեմ, որ միակ բառը, որ կարող է բնորոշել այս ամբողջ քննարկումներին, անորոշություն բառն է։ Այս մասին առողջապահական ապահովագարական համակարգի ներդրման օրինագիծը քննարկելու ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Անորոշություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասով, որովհետև իրենք չգիտեն մեկ ամիս հետո, հունվարի մեկից ինչ տիպի ծառայություններ կարող են ստանալ։ Անորոշություն բժշկական հաստատությունների, պոլիկլինիկաների, հիվանդանոցների համար, որովհետև չկան հաստատված կլինիկական ուղղեցույցներ, չկա բժշկական գործողությունների ստանդարտներ, չկան ախտորոշման և բուժման միասնական մոտեցումներ։ Նման անորոշություն կա նաև այսպես նոր ձևավորված հիմնադրամի տեսանկյունից, որովհետև հիմնադրամը դեռևս գոյություն չունի։ Ձևավորվելու է մի մեծ խոշոր հիմնադրամ, որը վերահսկելու է այս ամբողջ գործընթացը, բայց այդ հիմնադրամը դեռ չկա»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Կաթողիկոսի  տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ. Մայր Աթոռ

Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ. Մայր Աթոռ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից: Հոգեշնորհ Տ. Անդրանիկ վարդապետ Գևորգյանը, ազատվելով Սուրբ Հռիփսիմե վանքի վանահոր...

Ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայով է հնարավոր հասնել այս իշխանությունների հեռացմանը․ Աննա Գրիգորյան

  «Ես չեմ ուզում, որ մենք թերագնահատենք ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած այն մասերը, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առանձնահատուկ դեպքը, երբ փաստացի մեկ քաղաքական ուժ դուրս է թողնվել խորհրդարանից։ Սա աննախադեպ իրադարձություն է, և պետք է...

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները ցանկանում են խորացնել դարերով ձևավորված կապերը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները ցանկանում են խորացնել դարերով ձևավորված կապերը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները, անկախ քաղաքական իրավիճակից, ցանկանում են շարունակել զարգացնել և խորացնել դարերի ընթացքում ձևավորված մարդասիրական կապերը։ Այս մասին РИА Новости-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Միներալնիե Վոդիի ներկայացուցիչ...

Անբարո նախադասություններ են հնչեցվում, որ կինն է հարձակվել ադրբեջանցու վրա․ Աննա Գրիգորյան

  «Եկեղեցու մասին քննիչ հանձնաժողովին նախ պետք է ասենք՝ մենք չենք մասնակցելու այդ հանձնաժողովների աշխատանքներին, որովհետև ինքնին հանձնաժողովը իր էության մեջ հակասահմանադրական է, ոչ թե որովհետև մենք նպատակահարմար չէինք գտնում, այլ այդ...

Պարենային անվտանգության ճգնաժամ է հասունանում. WSJ

Պարենային անվտանգության ճգնաժամ է հասունանում. WSJ

Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումները կարող են էներգետիկ ճգնաժամից վերածվել համաշխարհային պարենային ճգնաժամի՝ պարարտանյութերի մատակարարման կրճատման պատճառով։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը՝ հղում անելով Միջազգային առևտրի պալատի (ICC) գլխավոր...