ԱՄՆ-ն մտադիր է արգելք սահմանել այն երկրի քաղաքացիների նկատմամբ, որոնք սպառնալիք են ներկայացնում երկրի անվտանգությանը

2 Դեկտեմբերի, 2025

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը առաջարկել է մուտքի լիակատար արգելք սահմանել այն երկրների համար, որոնց քաղաքացիներն ամենից հաճախ են սպառնալիք ներկայացնում ազգային անվտանգության համար։

«Ես հենց նոր հանդիպեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ես խորհուրդ եմ տալիս ամբողջական արգելք մտցնել ԱՄՆ մուտքի համար բոլոր այն  երկրների համար, որոնք մեր պետությունը հեղեղել են մարդասպաններով, մակաբույծներով և արտոնություններով տարված թմրամոլներով», — գրել է Նոեմն իր X սոցիալական ցանցի էջում։

Միաժամանակ, նախարարը չի հստակեցրել, թե որ կոնկրետ երկրների մասին կարող է խոսք գնալ տվյալ նախաձեռնության համատեքստում։ Ավելի վաղ ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հայտարարել էր, որ կազմակերպելու է 19 երկրներից ապաստան հայցողներին գրին քարտ տրամադրելու իրավաչափության ստուգում։ Այս միջոցառումը պետք է վերաբերի Աֆղանստանի, Բուրունդիի, Վենեսուելայի, Հաիթիի, Իրանի, Եմենի, Կուբայի, Լաոսի, Լիբիայի, Մյանմայի, Կոնգոյի Հանրապետության, Սոմալիի, Սուդանի, Սիերա Լեոնեի, Տոգոյի, Թուրքմենստանի, Չադի, Հասարակածային Գվինեայի և Էրիթրեայի քաղաքացիներին։ Նաև ժամանակավորապես դադարեցվել է ԱՄՆ-ում օտարերկրյա քաղաքացիներին ապաստան տրամադրելու դիմումների քննարկումը։ Այս բոլոր միջոցները հաջորդել են նախորդ շաբաթ ԱՄՆ Ազգային գվարդիայի մարտիկների վրա տեղի ունեցած հարձակմանը։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Թրամփը, իր վարչակազմը նախատեսում է արտաքսել երկիր ժամանած ապաստան հայցողներին և անորոշ ժամանակով կդադարեցնի երրորդ աշխարհի երկրներից մարդկանց տեղավորումը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նաև հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները կասեցնում են Աֆղանստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի վերսկսի ՆԱՏՕ-ի հետ երկխոսությունը, քանի դեռ դաշինքը չի հրաժարվել Ռուսաստանի «զսպման» քաղաքականությունից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալը։ Հաղորդում է Րիա նովոստին։...

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Ինչ կլինի ՀՀ-ի հետ, եթե ավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Տնտեսական զավեշտ... Հայաստանի ամենամեծ հարկատուն Մոբայլ Սենթրն է` հեռախոսներ և պլանշետներ վաճառող ընկերությունը։ Սա նորմալ կդիտվեր, եթե Հայաստանը հեռախոսներ և պլանշետներ արտադրող երկիր լիներ։ Բայց մեր տնտեսական...

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...