Ծեծկռտուք Դիլիջանում` համայնքապետ Դավիթ Սարգսյանի ու Թեղուտի վարչական ղեկավարի միջև

2 Դեկտեմբերի, 2025

MakaryanNews-ը թելեգրամյան էջում հայտնում է. «Օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել Դիլիջան քաղաքում, Դիլիջանի համայնքապետ, իր սեռը կենսագրական տվյալներում «արու» գրած ու դրանով հայտնի դարձած Դավիթ Սարգսյանի և Թեղուտի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանի միջև, որի ժամանակ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ծեծել են Դիլիջանի համայնքապետին, նրա եղբորը, նրանք էլ` Վախթանգ Թամրազյանի հորը:

Ծեծկռտուքին նախորդել է վիճաբանություն Դիլիջանի համայնքապետարանում:

Համայնքապետ Դավիթ Սարգսյանը վարչական ղեկավարներին խորհրդակցության է հրավիրած եղել, որի ընթացքում հանձնարարականներ է տվել, այդ թվում` Թեղուտի վարչական ղեկավար Վախթանգ Թամրազյանին: Վերջինս, ասացին, մի քիչ գինովցած է եղել, և նրան դուր չեն եկել Դավիթ Սարգսյանի հանձնարարականները, թեպետ` խորքում այլ խնդիր էլ է, կարծես, եղել, և հայտարարել է, որ համայնքապետի հանձնարարականը չի կատարի: Դրանից առաջացել է լեզվակռիվ, վիճաբանություն, որը տեղափոխվել է համայնքապետի աշխատասենյակ: Ասացին` գինովցած ու վրդովված Թամրազյանը սկսել է ջարդուփշուր անել Դավիթ Սարգսյանի աշխատասենյակի գույքը, սակայն բանը ծեծկռտուքի չի հասել:

Օրեր անց Դավիթ Սարգսյանը իր եղբոր ու մի քանի կողմնակիցների հետ, միջնորդի միջոցով Վախթանգ Թամրազյանին հրավիրել է Դիլիջանում գտնվող «Սպոյի մոտ» կոչվող օբյեկտ` իբրև թե հաշտվելու: Վախթանգը հանդիպման է գնացել հոր հետ, սակայն կողմերի միջև խոսակցությունը հարթ ընթացք չի ստացել, և սկսվում է վիճաբանություն, ծեծկռտուք:

Մեզ պատմեցին, որ թեև Դավիթ Սարգսյանն ու իր կողմնակիցները թվաքանակով ավելի շատ են եղել, բայց Վախթանգ Թամրազյանին, որ ասում են` պինդ տղա է ու նրա հորը հաջողվել է Դավիթ Սարգսյանին և նրա եղբորը ծեծել, վերջիններս էլ, ասացին` կարողացել են ծեծել Վախթանգի հորը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Նմանատիպ նյութեր

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական...

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է

Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ Մարդիկ խնկարկում են մեր նահատակների հիշատակը, իսկ այս ֆոնին Հանրային հեռուստաընկերության եթերում համերգ է։ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշում է՝ անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ։...