Դեկտեմբերի 1․ Վերամիավորումից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում. Արթուր Խաչատրյան

1 Դեկտեմբերի, 2025

Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դեկտեմբերի 1․ Վերամիավորումից մինչև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում

Դեկտեմբերի 1-ը խորհրդանշական օր է։ Դեկտեմբերի 1-ն ամենայն պարզությամբ ցույց է տալիս մեր ազգային գահավիժման խորությունը, մեր պարտության դառնությունը․․․ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ձմեռային ցուրտ երեկոյան Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը և Արցախի Ազգային խորհուրդը առաջնորդվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքներով, ճանաչելով «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը», հռչակեցին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը»։

Գիշեր էր, ցուրտ էր, եթե չեմ սխալվում, ձյուն էր գալիս, բայց հազարավոր մարդիկ հավաքվել էին Ստեփան Շահումյանի անվան համագումարների պալատի (այժմ՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի գլխավոր մասնաժենքը) մոտ։ 1-ին կուրսի պատանի էի, այնտեղ էի։ Մարդիկ ցնծում էին։ Այդ որոշումը ոգու հաղթանակի դրսևորումն էր։ Հայաստանն արդեն շրջափակված էր։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը լուծարել էր Լեռնային Ղարաբաղի Հատուկ կառավարման կոմիտեն, որն ապահովում էր Արցախի ուղղակի ենթակայությունը Մոսկվային և Լեռնային Ղարաբաղը վերադարձրել էր Խորհրդային Ադրբեջանի ենթակայությանը։ Արցախ էր ներխուժել Ադրբեջանական ՕՄՕՆը,, խորհրդային զորքերը փոխել էին իրենց քաղաքականությունը։ Արցախի գլխին հերթական անգամ գոյութենական վտանգ էր կախվել։ Բայց ժողովուրդը հաղթանակած էր, ոգին հաղթական էր, Արցախում զգում էին Հայաստանի աջակցությունը, Արցախն ու Հայաստանը միասնական էին ու հաղթական․․․

Այսօր, այդ պատմական օրվանից 36 տարի հետո, Ադրբեջանի պահանջով ու նիկոլալան իշխանությունների դավադիր համաձայնությամբ ԵԱՀԿ-ն լուծարեց Մինսկի խումբը՝ Արցախյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ միջազգային կառույցը։

Բայց սա վերջը չէ։ Քանի Արցախի ժողովուրդը հաստատակամ է և պաշտպանում է իր շահերը, իր հայրենիքում ապրելու իրավունքը, Փաշինյանն ու Ալիևն անզոր են․․․․

Նմանատիպ նյութեր

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Դուբլինում Իռլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինի հետ հանդիպման ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ամերիկացի առաջնորդը նշել է, որ Իրանի հետ պատերազմը...

Պուտինը մեկնել է Հնդկաստան

Պուտինը մեկնել է Հնդկաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարճատև զրույց են ունեցել Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ: Հանդիպումը կայացել է «Բհարատ Մանդապամ» կոնգրեսա-ցուցահանդեսային կենտրոնում, որտեղ անցկացվում են նաև ֆորումի հիմնական...

Ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան

Ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵԼ ԵՄ ՄԻՊ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻՆ Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հերթական ապտակ–ահազանգը։ ՀՀ...

ԱՄՆ-ն աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորն է․ Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ն աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորն է․ Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ-ն «աշխարհում ահաբեկչության գլխավոր հովանավորն է» և «բարոյական իրավունք չունի ինքնուրույն որոշելու, թե որ գործողությունները պետք է համարվեն ահաբեկչություն»։ Այսպես նա արձագանքել է սեպտեմբերի 11-ի...

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Երևան քաղաքում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`արևմտյան`2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին աստիճանաբար...