Հայտնի է, թե որքան գումար է հատկացվել պետական բյուջեից գերատեսչությունների աշխատակիցներին Փաշինյանի հետ հանդիպման տանելու համար. Փաստինֆո

1 Դեկտեմբերի, 2025

Նոյեմբերի 22-ին Փաշինյանի հետ ավտոբուսներով «Պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով» անունով միջոցառմանը շտապողներին՝ տարբեր գերատեսչությունների աշխատակիցներին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր են տեղափոխել ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացնում  է բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 195.000 դրամ է տրամադրել «Էլիտբաս» ՍՊԸ-ին, որպեսզի ԱԳ աշխատակիցները տեղափոխվեն Համալիր։ Ավտոբուսային ծառայությունից օգտվելը ներկայացված է որպես ներկայացուցչական ծախս։

115.000 դրամ էլ նույն ՍՊԸ-ին տրամադրել է ՀՀ արդարադատության նախարարության ՔԾ-ն։ Նշենք, որ այս պարագայում էլ ավտոբուսի ծառայությունից օգտվելը ներկայացված է որպես Մարզահամերգային համալիր տեղախոխման համար ավտոբուսների վարձակալման ծառայություն։

Նշենք, որ ՍՊԸ-ի 50% բաժնեմասղը պատկանում է Գուրգեն Նիկողոսյանին, իսկ մյուս 50%-ը՝ Նարեկ Սարգսյանին 2011 թվականի մարտի 21-ից։

ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը պետբյուջեից 48.000 դրամ է հատկացրել «Այբ-Տուր» ՍՊԸ-ին Համալիր տեղափոխման համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Կոմկուսը հիշեցնող միջոցառման համար պետբյուջեից վճարվել է 42 միլիոն 90 հազար դրամ, որից գումար է տրամադրվել նաև երգչուհի Իվետա Մուկուչյանին ելույթ ունենալու համար։

Հավելենք, որ միջոցառմանը չեն մասնակցել կողմնակի անձինք, մուտքը թույլատրելի է եղել բացառապես հրավիրատոմսի առկայության դեպքում, իսկ միջոցառմանը շտապող պաշտոնյաները փախչում էին լրագրողներից։

 

Նմանատիպ նյութեր

«Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

«Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» ընկերությունը հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու որոշումը: Վարչական դատարանը՝ դատավոր Հերմինե Մուրադյանի...

Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել

Հորմուզի նեղուցը չի բացվի․ Իրանը պայմաններ է նշել

Հորմուզի նեղուցը չի բացվի այնքան ժամանակ, քանի դեռ Իրանից չի հանվել շրջափակումը, չեն ապասառեցվել իրանական ակտիվները, չի չեղարկվել նավթային էմբարգոն, չեն դադարեցվել սպառնալիքներն ու ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, ինչպես նաև չեն կատարվել հուշագրի այլ...

Քաղաքականությունը թողնե՞նք ձեր հույսին․ Սխալ եք․ Ձեր հույսին պետք չէ թողնել․ Քրիստինե Վարդանյան 

  «Գիտե՞ք, վեց տարի շարունակ գալիս եք այստեղից ու ասում՝ Քրիստինե Վարդանյանը հարձակվել է կերակրող մայր Սոնա Ղազարյանի վրա։ Հետո էլ, բանը դրամատիզմի համար ավելացնելու նպատակով, կարծեմ, ասում եք՝ հպում էլ եղել է։ Չէ՛, սխալ եք ասում,...

Բոլոր դատավորները թող հիշեն՝ կօգտագործեն, երբ պետք եղավ, կթողնեն մի կողմ․ Գեղամ Մանուկյան

  «Այստեղ Արթուր Սարգսյանի, «18 արդարների», Սրբազանի մասին կեղծիք հնչեց։ Ուզում եմ հիշեցնել՝ խորհրդարանը շարունակում է մնալ ոչ լեգիտիմ։ Արթուր Սարգսյանը ոչ միայն զրկված է Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելուց, այլև շարունակում են...

Իրենք ցույց չեն արել, բնականաբար ոչ էլ «բոյ են տվել»․ Լևոն Քոչարյան

  «Այստեղ փորձ կատարվեց նորից անդրադառնալ մեր ընկերոջ՝ Արթուր Սարգսյանի գործին՝ «Սրբազան պայքարից» հետո Սրբազանի նկատմամբ հարուցված այդ ամբողջ շինծու քրեական գործին, խեղաթյուրելով փաստերն ու փաստական հանգամանքները։ Ես ուղղակի ուզում...