Ակնկալում եմ սեղմ ժամկետներում բովանդակային պատասխան ստանալ նամակիս. Դավիթ Տոնոյան

1 Դեկտեմբերի, 2025

«Հետեւելով մամուլում տեղ գտած արձագանքներին, ցանկանում եմ մի քանի շեշտադրում անել:

1. 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի պատրաստած զեկույցին եւ իմ մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստերի արձանագրություններին ծանոթանալը «քմահաճույք» չէ: Դա սահմանադրական օրենքով նախատեսված իրավունք է, որը ցանկանում եմ իրացնել՝ հատկապես Բաքվում իրականացվող «դատավարության» ու ՀՀ զինվորականների նկատմամբ տասնյակ դատաքննությունների պայմաններում:

Սահմանադրական օրենքով նախատեսված է, որ անհրաժեշտության դեպքում կարող եմ հանդես գալ արձանագրություններում փոփոխություններ կատարելու պահանջով, պարզաբանումներ ներկայացնել հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորել իմ դիրքորոշումն ամբողջությամբ:

2. Օրենսդրությամբ հստակ կարգավորման առկայության պարագայում «թույլ տալու» կամ «թույլ չտալու» ձևակերպումները, ինչպես նաև գաղտնիությանը վերաբերվող հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ակնարկները համարում եմ անհիմն և անընդունելի՝ հատկապես հաշվի առնելով նախկինում զբաղեցրած իմ պաշտոնները։ Ավելին, եթե ես՝ ոչ միայն գործող պաշտոնյա չլինելով, այլև քրեական հետապնդման հետևանքով կալանավորի կարգավիճակում գտնվելով, մասնակցել եմ քննիչ հանձնաժողովի նիստին, ապա այսօր ինչպե՞ս կարող է որևէ սահմանափակում կիրառվել իմ նկատմամբ։

Ինչպես ներկայացրել եմ ս.թ. սեպտեմբերին լույս տեսած «Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գիրք-երկխոսության մեջ, քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու մասին որոշումը հեշտ չեմ կայացրել, այն երկար մտորումների արդյունք էր: Չնայած բոլոր վերապահումներին, որ ունեի այդ հանձնաժողովի իրական նպատակների վերաբերյալ, ի վերջո, որոշեցի մասնակցել՝ ցույց տալու մեր հանրությանը, որ թաքցնելու ոչինչ չունեմ: Եվ երբ ինձ պաշտոնական գրությամբ փաստացի հայտնում են, որ զեկույցը «զեկույցի իրավական կարգավիճակ» չունի, վերապահումներս միայն ամրապնդվում են:

3. Հանրային ակնկալիք կար, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը այս կամ այն ձեւով հանրության համար հասանելի կդառնա 2025թ. սեպտեմբերին՝ 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցի օրերին: Սակայն վերը հիշատակված վերապահումները հաշվի առնելով՝ համաձայնություն տվեցի «Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը» գիրք-երկխոսության պատրաստմանն ու հրապարակմանը, քանի որ չէի ցանկանում կաշկանդել հանրության հետ բաց խոսելու իրավունքս այլոց  ոչ թափանցիկ նպատակներով: Վստահ եմ, որ գրքում շատ հարցերի պատասխաններ կարելի է գտնել»։

4. Ակնկալում եմ սեղմ ժամկետներում բովանդակային պատասխան ստանալ ս.թ. նոյեմբերի 25-ին ԱԺ նախագահին ուղղված նամակիս: Հակառակ պարագայում ոչ իմ, եւ ոչ էլ, վստահ եմ, հանրության համար հասկանալի չի լինի՝ ո՞րն էր հանձնաժողի ստեղծման իրական նպատակը:

Նմանատիպ նյութեր

Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը. Ֆիդան

Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը. Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը նախազգուշացրել է, որ Իսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացը, եթե դրա համար հնարավորություն ունենա։ «Մենք արժեքավոր ենք համարում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Սակայն չպետք է մոռանալ, որ...

Ուղևորատար ավտոբուսն ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից հարձակման է ենթարկվել ՌԴ Բելգորոդի մարզում

Ուղևորատար ավտոբուսն ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից հարձակման է ենթարկվել ՌԴ Բելգորոդի մարզում

Ուղևորատար ավտոբուսն ուկրաինական անօդաչու թռչող սարքի կողմից հարձակման է ենթարկվել ՌԴ Բելգորոդի մարզում, ինչի հետևանքով տուժել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Տուժածներից մեկը մեկ տարեկան աղջնակ է։ Նա ստացել է բազմաթիվ վնասվածքներ, և բժիշկները նրա վիճակը գնահատում...

Ամեն օր դեպի վատն է գնում, շատ լարված վիճակ է, մեր հայերն են տուժում․ Հարցում

  «Ու՞մ շահերից էր գործում Փաշինյանը՝ փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ արդյո՞ք ժողովրդի։ Դուք ի՞նչ դրական բան եք տեսնում, որ Ռուսաստանի հետ հայերի հարաբերությունները վատ լինեն»,- այս հարցն է տրվել Աբովյանի...

Գնաճը շարունակվում է. որ ապրանքներն են կրկին թանկանալու. «Փաստ»

Գնաճը շարունակվում է. որ ապրանքներն են կրկին թանկանալու. «Փաստ»

Գնաճը շարունակում է մնալ աշխարհի բազմաթիվ երկրների տնտեսությունների կարևոր մարտահրավերներից մեկը։ Թեև որոշ շուկաներում գնաճի տեմպերը նվազել են, տնտեսագետները նշում են, որ մի շարք ապրանքների գները կարող են առաջիկա ամիսներին կրկին աճել՝ պայմանավորված համաշխարհային...