Ինչո՞ւ Արման Թաթոյանը չի մասնակցել քաղբանտարկյալների թեմայով լսումներին. «Փաստ»

29 Նոյեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ ընդդիմադիր լինելը զուտ հայտարարությամբ չէ: Չես կարող ասել՝ ես ընդդիմադիր եմ, ու այդպես էլ ընկալվես: Նախ՝ չի կարելի ընդդիմադիր լինել՝ առաջ քաշելով «նիկոլական նարատիվներ», «նիկոլական խոսույթ»:

Երկրորդ՝ չի կարելի, հնարավոր չէ ընդդիմադիր լինել՝ հարվածելով ընդդիմադիր դաշտի այլ ակտորներին, առավել ևս՝ հիմնական, արմատական ընդդիմադիր ուժերին: Առավել ևս չի կարելի ընդդիմադիր լինել և սևեռվել այն բանի վրա, որ մյուս՝ խոշոր ընդդիմադիր ուժերը լքեն քաղաքական դաշտը, չմասնակցեն ընտրությունների, որպեսզի… նորահայտ ուժերը մի երկու տոկոս տանեն: Առհասարակ, այն հրապարակային անձինք, որ շարունակ նրա մասին են խոսում, թե այս կամ այն գործիչը պետք է դուրս գա քաղաքականությունից, որպեսզի իրենք կարողանան «տեղավորվել», արդեն ծիծաղելի են երևակվում:

Դա հիշեցնում է վատ պարողին խանգարող հանգամանքների մասին հայտնի ասույթը: Օրինակ՝ այդպիսի մեկնարկ տվեց մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Բայց այդ թեմային արդեն շատերն են անդրադարձել, չկրկնենք: Նրա ասուլիսի հետ կապված մեկ այլ հետաքրքիր հանգամանք գրավեց մեր ուշադրությունը: Թաթոյանն ասուլիս էր տալիս այն ժամին, երբ ԱԺ-ում ընդդիմությունը նախաձեռնել էր խորհրդարանական լսումներ՝ քաղբանտարկյալների հիմնախնդրի հետ կապված: Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, Արման Թաթոյանը հրավիրված է եղել մասնակցելու այդ լսումներին:

Տրամաբանորեն նրա մասնակցությունը ոչ միայն ճիշտ, այլև տրամաբանական կլիներ՝ հաշվի առնելով նրա փորձը ՄԻ պաշտպանի պաշտոնավարման շրջանում: Մինչդեռ, նա ԱԺ լսումներին չի մասնակցել ու գնացել է ասուլիս տալու այն մասին, թե, օրինակ՝ ինչ լավ կլիներ, եթե նախկին նախագահները ասպարեզից դուրս գային: Բայց չէ որ կա առաջնային օրակարգ, դրա մեջ հիմնական տեղ ունեն Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի հայտարարած պատերազմն ու քաղբանտարկյալների թեման: Վերջինս էլ հենց ընդդիմության նախաձեռնությամբ քննարկվում էր նույն այդ օրը:

Ուրեմն, ի՞նչն էր խանգարում առնվազն այդ օրը այդ ժամին ասուլիս չնշանակել, կամ գոնե հետաձգել: Այս հարցերին պատասխանելը դժվար է, դա միայն պարոն Թաթոյանը կարող է անել: Այդուամենայնիվ, նման կերպ որևէ ընդդիմադիր ուժ ոչ միայն ինքը հաջողություն չի կարող ունենալ, այլև կարող է մեծապես վնասել ընդհանուր գործընթացներին: Հուսով ենք՝ ընդդիմադիր ուժերի մեծ մասը դա չի ցանկանում:

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...