Բոլորի դեմ ատելություն ու թշնամանք է գեներացնում, պառակտում մտցնում. «Փաստ»

27 Նոյեմբերի, 2025

«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Փաշինյանը ձգտում է պառակտում սերմանել Հայ առաքելական եկեղեցու հոգևորականության շարքերում, նորություն չէ: Նա ակնհայտորեն է դա անում, ինչ-ինչ եղանակներով գտնում է տարբեր եկեղեցականներ, նրանց, այսպես ասած, դարձնում է «նիկոլական»: Ու խնդրեմ, ինտենսիվ քննարկումներն ու թիրախավորումները պատրաստ են:

Ջրեր պղտորելը, թշնամանք, ատելություն սերմանելը Փաշինյանի սիրելի հնարքներից է: Իսկ մեծ հաշվով, այդ ամենի նպատակը շատ հստակ է՝ թուլացնել Հայ առաքելական եկեղեցու հիմքերը, քանդել այն՝ որպես համահայկական կառույց ու կազմակերպություն:

Հիմա էլ Փաշինյանը ինտենսիվորեն կիրառում է թշնամանքի, ատելության, պառակտման, սադրանքների, մեղադրանքների, ստերի, վարկաբեկման ամբողջ գործիքակազմը: Մի կողմից, օրինակ՝ թշնամանք և ատելություն է սերմանում Ամենայն հայոց կաթողիկոսի և այն հոգևոր ու նաև աշխարհիկ գործիչների դեմ, որոնք բացեիբաց կանգնած են ՀԱԵ պաշտպանության դիրքերում: Աջուձախ ճնշում, կալանավորում է: Մյուս կողմից՝ Փաշինյանն, այսպես ասած, «իրենով անելով» մի քանի հոգևորականի, հանրության աչքին նաև նրանց է «փչացնում», այսպես ասենք՝ վարկաբեկում:

Նմանատիպ նյութեր

Երևանում շղթայական վթարի պատճառ դարձած 19–ամյա վարորդն ազատվել է տնային կալանքից

Երևանում շղթայական վթարի պատճառ դարձած 19–ամյա վարորդն ազատվել է տնային կալանքից

Մյասնիկյան պողոտայում ավտոբուսի և ավտոմեքենայի վթարի հեղինակ, 19-ամյա Վարդան Մարկոսյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է: «Անձի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողություն՝ համացանցից օգտվելու սահմանափակումով, բացակայելու արգելք»,- այդ...

Օդի որակը Երևանում․ փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի սահմանը

Օդի որակը Երևանում․ փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 8-14-ն (2026թ․) ընկած ժամանակահատվածում: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ հուլիսի...

«ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան

«ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուժեղ Հայաստանի ապագա պատգամավորներ, բանի տեղ մի դրեք այն հայտարարությունները, թե գնաք Ազգային ժողով, ձեզ ՔՊ-ականները ստորացնելու են։ Նախ, ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող...

Պարոն Ծառուկյանը հազարավոր աշխատողներ ունի․ ութ տարի է՝ մի գործարա՞ն են բացել, որ աշխատենք․ քաղաքացի

  «Ո՞վ է պատասխան տալիս, թող գա՛ մեզ մի հատ պատասխան տա։ Ասում էին՝ «էգուց գնացեք, ախպե՛ր, էգուց գործարանը կբացվի, կաշխատեք»։ Ասենք՝ հիմա մարդկանց վարկի օրն է. ո՞ւմ է հետաքրքիր՝ բանկին հետաքրքի՞ր է՝ դու աշխատում ես, թե չես աշխատում։...