Արդարադատությունը երբեք չպետք է վերածվի քաղաքականության զենքի․ Գոհար Մելոյան 

26 Նոյեմբերի, 2025

«Մեր երկրում ստեղծվել է աննախադեպ մի իրավիճակ, երբ մեկ քաղաքական ուժը ունի Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն: Եվ այս մեկ ուժն է ձևավորել կառավարությունը, ձևավորել բարձրագույն դատական խորհուրդը, սահմանադրական դատարանը, նշանակել մեր երկրի իրավապահ մարմինների ղեկավարներին, ու զուգահեռաբար ունենք նաև իրականություն, երբ իրավապահ մարմինների ղեկավարները նշանակվում և ազատվում են WhatsApp-ային գրագրությամբ»,- հայտարարեց փաստաբան Գոհար Մելոյանը:

«Արձանագրում ենք, որ այսօր խափանման միջոցներից ամենածանրը՝ կալանքը վեր է ածվել պատճիչ մահակի ընդդիմախոսների նկատմամբ: Այսօր Հայաստանի Հանրապետությունում կան տասնյակ քաղբանտարկյալներ, բայց այս օրով մենք չպետք է առաջնորդվենք: Մեր քաղբանտարկյալները հարյուրյակի են հասնում, մինչդեռ գործ ունենք մի ուժի հետ, որը եկել էր ժողովրդավարության արժեքների դրոշով: Նրանցից ոմանք արդարացվել են, ոմանց գործերը կարճվել են, ոմանց գործերը դեռ քննվում են, բայց երբ իշխանությունը միջամտում և կասեցնում է մարդու գործող հիմնարար իրավունքը, դա պետք է լինի հետևանքային: Քաղբանտարկյալները հայրեր են, որդիներ, եղբայրներ, քույրեր, գործարար, այգեպան, բժիշկ, իրավաբան, մարդիկ, ովքեր չեն վարանել բարձրաձայնել ու գործել հանունի ու կրել են հետևանքներ»,- ասաց նա ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Լսեք, նախ և առաջ, դուք գիտեք, թե ինչպիսին է...

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը։ Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր...

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16- 19 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում...

Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին

Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ում ունեցած զգալի ելույթի մասը նվիրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվող «խաղաղությանը»։ Նա հայտարարել է, որ հակամարտությունից հետո տարածաշրջանային կարգավորման գործընթացին զուգահեռ երկրի օրակարգը, ​​ վերջին հաշվով,...

Թրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ

Թրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է յոթ օրով հրադադար հաստատելու Իրանի առաջարկից և մերձավորներին հայտարարել է ամերիկյան Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններից հետո Իրանին հարվածները վերսկսելու հնարավորության մասին: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը,...