28 կետանոց խաղաղության ծրագրից բացառվել են Եվրոպային վերաբերող դրույթները, այդ թվում՝ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալու արգելքը. Յոհան Վադեֆուլ

25 Նոյեմբերի, 2025

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Ժնևում կայացած բանակցությունները հանգեցրել են վճռական հաջողության մեր եվրոպացի գործընկերների համար, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը՝ Deutchlandfunk ռադիոյի փոխանցմամբ:

Նրա խոսքով՝ 28 կետանոց խաղաղության ծրագրից բացառվել են Եվրոպային վերաբերող դրույթները, այդ թվում՝ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին միանալու արգելքը:

«Եվրոպային վերաբերող բոլոր հարցերը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ին, բացառված են այս ծրագրից։ Սա վճռորոշ հաջողություն է, որին մենք հասանք երեկ։ Սկզբից պարզ էր, որ առանց եվրոպացիների և ուկրաինացիների մասնակցության հնարավոր չէ որևէ համաձայնության հասնել», — հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը։

Վադեֆուլը նշել է, որ ԵՄ-ի և Ուկրաինայի մտահոգությունները լսվել են ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Միացյալ Նահանգները կներգրավի Եվրոպային ցանկացած հնարավոր խաղաղ կարգավորման գործընթացում, որը մեծ հաջողություն է։

ԱՄՆ-ի, Ուկրաինայի և մի շարք եվրոպական պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի պատվիրակությունները երեկ Ժնևում բանակցություններ են սկսել ԱՄՆ-ի կողմից ներկայացված 28 կետանոց ծրագրի շուրջ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար: Այս ծրագիրը հատում էր Կիևի կողմից ձևակերպված մի քանի կարմիր գիծ: Այն պահանջում էր զիջումներ, ինչպիսիք են՝ Ուկրաինայի արևելքում մեծ տարածքների զիջումը Ռուսաստանին, զորքերի թվի սահմանափակումը և ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարումը:

Նմանատիպ նյութեր

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի որոշումը պատրաստվում է բողոքարկել պաշտպանական թիմը: Այս մասին news5tv-ի փոխանցմամբ՝ ասել է  փաստաբան Արամ Օրբելյանը։ Փաստաբան Արամ Օրբելյանը երկուշաբթի է ստանալու դատական ակտի...

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից, Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Այս...

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

Կոչ ենք անում ապահովել իրավապահ գործողությունների թափանցիկությունն ու համաչափությունը՝ ընտրությունների նախաշեմին․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն ընտրությունների նախաշեմին իրավապահ գործողությունների թափանցիկության, համաչափության և հանրային վստահության ապահովման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասված է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական...

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

ՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ  

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները նշանակվելուց հետո՝ մինչև քվեարկության նախորդ օրը՝ հոկտեմբերի 24-ի ժամը 19։00-ն, թվով 16 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից երեքում՝ թիվ 12, թիվ 25 և թիվ 36, ստացվել է ընդհանուր 6 դիմում և գրություն, որոնցից մեկը՝...

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքելով 15,300 միավոր։ Այս վարժությունում Հայաստանի...