ԱԺ նախագահը եթե թվեր է հայտարարել, ուրեմն բավարար հիմքեր ունի․ Պապիկյան

24 Նոյեմբերի, 2025

«Մարտունակությունն ու պաշտպանողունակությունը եզրույթներ են, որոնք միմյանց չեն հակասում։ Պարզապես պաշտպանողունակությունը արտացոլում է մեր երկրի սուվերեն տարածքը պաշտպանելը, սա շատ ավելի լավ ու ճիշտ տերմին է»։ Այս մասին  այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ համաձա՞յն է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Հայաստանին ոչ թե մարտունակ, այլ պաշտպանողութնակ բանակ է հարկավոր։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ տեղեկություն ունի՞, թե ինչ տարածքների մասին էր խոսում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ հայտարարում էր, որ Հայաստանի վերահսկողության տակ 110 քառ. կմ ադրբեջանական տարածք կա, պաշտպանության նախարարը պատասխանեց.

«Այդ հարցը եկեք թողնենք սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովին։ Հիմա խոսել մի բանի մասին, ինչի վրա սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը պետք է աշխատի… Ազգային ժողովի նախագահը եթե թվեր է հայտարարել, ուրեմն բավարար հիմքեր ունի»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...