Գյուղատնտեսության ոլորտում հարկային միջավայրի ինչ փոփոխություններ են նախատեսվում

24 Նոյեմբերի, 2025

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կառավարության նիստում 2025 թվականի հոկտեմբերի 30-ին հավանության արժանացած օրենսդրական նախաձեռնության շրջանակում նախատեսվում է փոփոխել գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերից օգտվող տնտեսվարողների հարկային միջավայրը:

Նախագծով սահմանվել է, որ պետության կողմից ֆինանսավորվող՝ գյուղատնտեսական պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկերի (կամ լիզինգի) գումարները, ինչպես նաև դրանց մասով հաշվարկվող տոկոսադրույքների սուբսիդավորման համար տրամադրվող գումարները, շահութահարկ վճարողների համար չեն համարվի եկամուտ,  իսկ այդ գումարների հաշվին կատարված ծախսերը չեն համարվի ծախս: Այս փոփոխությունները նախատեսվում է կիրառել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումները նախատեսվում է կիրառել գյուղատնտեսության ոլորտի շահութահարկ վճարողների համար՝ 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ։

Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 1500-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով։ Օրինագիծն ընդունվելուց հետո, պետական աջակցության գումարների գծով արտոնյալ հարկային կարգավորումները կկիրառվեն նաև 2024 թվականի տարեկան ֆինանսական արդյունքներով արդեն իսկ շահութահարկ վճարած տնտեսվարողների նկատմամբ։

Նմանատիպ նյութեր

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Իրանի Իսլամական Հանրապետության հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ։ Ծովային շրջափակումը մնում է...

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց մասնակցում են նաև նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարները Առաջին...

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի...

Մարդիկ իրենց ունեցվածքը վաճառում են առողջական հարցեր լուծելու համար․ Ագնեսա Խամոյան

  «Հայաստանում ամեն 43-րդ մարդն ունի քաղցկեղ․ Երևանում՝ ամեն հինգերորդ քաղաքացին։ Անկախացումից ի վեր 3,3 անգամ աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։ Ես ձեզ առաջարկում եմ միասին մի օր գնալ Յոլյանի անվան Արյունաբանական ինստիտուտ, և այնտեղ...

Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած

Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած

Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար...