«Պատկերացնում եմ մարդկանց դեմքերը, որոնց շաբաթ օրով բերել են ազգակործան պատուհասի ղժղժոցը լսելու»․ Վահե Սարգսյան

22 Նոյեմբերի, 2025

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատկերացնում եմ պետական օղակներում աշխատող էս մարդկանց դեմքերը, որոնց շաբաթ օրով ցուցակներով ու ներկա-բացակայով քշել-բերել են Իջևանի դպրոցներից մեկը զոռով ավարտած մի ազգակործան պատուհասի ղժղժոցը մի քանի ժամ լսելու։
Էդքանը հերիք չի` ասել են` ընդմիջումից հետո պիտի մնաք ու լսեք… Գևորգ Պապոյանին, Սրբուհի Գալյանին, Ժաննա Շինարարին և ինչ֊որ փոխվարչապեների։
Մի դրական բան կա, սակայն. եթե պետական օղակների ներկայացուցիչները դիմացան այսօրվա թուրքական թեզերի հորձանքին ու հոգեբանական թեստերով արագ հաղթահարեցին սթրեսը կամ օրգանիզմը մաքրեցին թուրքական դոզայից, կարելի է մտածել, որ դեռ ամեն ինչ կորած չէ»։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր․ «Նիկոլ Փաշինյանը Մարզահամերգային համալիրում մեծ հավաք է կազմակերպում, սակայն մասնակիցներին դեռ չեն ասել, թե ինչ օրակարգով, միայն գերատեսչությունների աշխատակազմերին ասվել է, որ քաղծառայողները, մեկ մարդու պես, շաբաթ առավոտյան ներկայանան Համալիր՝ բացակայությունները չեն ներվելու։ Երեկ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն էլ այդ մասին հարցին պատասխանել էր․ «Ենթադրում եմ՝ վաղը պարզ կլինի։ Ես ներկա եմ լինելու։ Կա առիթ, վաղը կիմանաք»։

Երեկ մենք ձեռք բերեցինք միջոցառման օրակարգը։ Այն սկսվելու է կեսօրին, մասնակիցներին կանչել են ժամուկես շուտ, որ գրանցվեն։ Սկզբում ներս կբերվի ՀՀ եռագույնը, կհնչի օրհներգը, ապա ելույթ կունենա Փաշինյանը՝ «Պետության հարատևության բանաձևը» թեմայով։ Ապա կլինի հարցուպատասխան՝ QR համակարգի միջոցով, այսինքն՝ գրավոր։ Դրան կհաջորդի երաժշտական ընդմիջում։

2-րդ մասում՝ «Պետական կառավարման համակարգի արդյունավետությունը՝ որպես տնտեսական զարգացման կարևոր գործոն» վերտառությամբ, ելույթ կունենան նախարարներ Գևորգ Պապոյանը, Սրբուհի Գալյանը, Ժաննա Անդրեասյանը և փոխվարչապետները»։

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...