60-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հետապնդվում են սեփական հայացքների համար. Էլինար Վարդանյան

21 Նոյեմբերի, 2025

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ում ընդունել հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված։ Խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը պետաիրավական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացնելով նախագիծը նշեց, որ հայտարարության մեջ արձանագրվում է ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավատի, հավաքների, ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների և քաղաքացիների նկատմամբ, ընտրովի արդարադատությունը, կոռուպցիայի ահագնացող մակարդակը և դրսևորվում են նաև աննախադեպ թվով քաղաքական բանտարկյալների առկայությամբ։

«Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների և հաշվեհարդարների բացահայտ գործիքի, իշխող վարչախմբի գործողությունները ուղղված են երկրում վախի մթնոլորտը, սերմանելուն, իշխանությունն ամեն գնով պահելուն, որոնք հանգեցնելու են իրավական պետության հիմքերի խաթարմանը ու սահմանադրականության վերջնական տապալմանը։

Բռնաճնշումների շարունակվող ալիքի ընթացքում ձերբակալվել են, կալանավորվել, տնային կալանքի են ենթարկվել և կամ անարդար դատավճիռներով դատապարտվել են Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնող արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ, հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողներ, ընտանիքների անդամներ կամ հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների և երիտասարդական միությունների անդամներ, քաղաքական և քաղաքացիական գործունեություն իրականացնող և կամ իշխանություններին քննադատող անձինք, հասարակական և բարեգործական գործունեություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային ժողովների պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, ավագանիներ և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ:

Ազատությունից զրկված վերը նշված բազմաթիվ քաղաքացիները համաձայն ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևով սահմանված չափանիշների ամբողջությամբ համապատասխանում են քաղմատարկյալի կարգավիճակին»,-ասաց Վարդանյանը՝ քաղաքացիներ զրկվել են ազատությունից կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների խոսքի և դիրքորոշման համար։

Նա նշեց, որ հայտարարությամբ նաև կոչ է արվում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին։

«Հայտարարության տեքստով նաև հրավիրում է Եվրոպական Միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարիմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունը տեղի ունեցող բացահայտ հակաժողովրդավարական և հակաիրավական գործընթացների վրա՝ ակնկալելով հստակ գնահատականներ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իշխանության ճյուղերի միջև հավասարակշռման և փոխզսպման մեխանիզմների խաթարման և քաղաքական զանգվածային բռնաճնշում ճնշումների առնչությամբ և վերահաստատում է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնել քաղբանտարկյալների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը»։

Վարդանյանը նշեց, որ Հայաստանում օրեցօր ահագնանում են բռնաճնշումները։ «Այն ժամանակ, երբ մենք պատրաստում էինք այս հայտարարությունը, դրան զուգահեռ էլի տեղի էին ունենում քաղաքական նկատառումներով և ենթատեքստով կալանավորումներ։ Եթե ես փորձեմ այսպես թվարկել այն մարդկանց, ովքեր ենթարկվում են քաղաքական հետապնդման շատ երկար կտևի։ Այս պահին 60-ից ավելի ՀՀ քաղաքացիներ հետապնդվում են սեփական հայացքների համար»,-ասաց Վարդանյանը։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...