Քաղաքական ինքնասպանություն. այսպիսի խաղաղությունը շատ ավելի վատն էր, քան նախկինում առաջարկվողները. քաղաքագետ

21 Նոյեմբերի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դե ի՞նչ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 28 կետից բաղկացած ծրագիր է կազմել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադար և խաղաղության գործընթաց սկսելու համար։

Զելենսկին, որ ուղղակի խայտառակության էպիկենտրոնում է հայտնվել կոռուպցիոն սկանդալի պատճառով, նախնական համաձայնություն է տվել բանակցելու։
Ի դեպ, կարծում եմ, որ հենց այդ պահին կոռուպցիոն սկանդալ երևան բերելը ձեռնտու էր Թրամփին, որովհետև Զելենսկու ինքնավստահությունը արդեն մոտենում է 0-ի։
Այլ հարց է, որ այսպիսի խաղաղությունը շատ ավելի վատն էր, քան նախկինում առաջարկվողները։

Խոսվում է, որ պայմաններից մեկը այն է, որ Ուկրաինան զիջում է Դոնբասը, այդ թվում այն տարածքները, որոնք դեռևս գտնվում են Ուկրաինայի հսկողության տակ։
Զելենսկու համար սա առնվազն քաղաքական ինքնասպանություն է, բայց այլընտրանքն էլ մեծ չէ` առավելագույնը, ռազմական գործողությունները ձգել մինչև 2026 թվականի կեսեր, որից հետո Ուկրաինան ամբողջովին հյուծված կլինի, նոր մոբիլիզացիան քիչ բան կփոխի, բանակի վերակազմակերպումը երկար ժամանակ կպահանջի, իսկ տեխնոլոգիական ճեղքում ապահովել իրատեսական չէ։

Ռուսաստանը թեպետ իր պլան մինիմումը ապահովում է, սակայն դեռ երկար ժամանակ չի կարողանա շահել ուկրաինացիների համակրանքը, ինչը շատ ավելի մեծ կորուստ է, քան տարածքային կորուստները»։

Նմանատիպ նյութեր

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում․ Փաշինյանը՝ Կառավարության նիստում

Խաղաղաության համաձայնագրի ստորագրումը մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում: Այս մասին հայտարարել   է Փաշինյանը՝ Կառավարության նիստում: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել. մինչև 2031 թվական ձգելը մեր պլանների մեջ չի մտնում, անգամ...

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը

Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ: Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում...

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն վերադարձնելու. Aysor.am

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մանրամասներ չի ներկայացնում Տավուշում հայտնված ադրբեջանցու դեպքից։ «Այն տեղեկատվությունը, որը հայտնել է ԱԱԾ-ն, դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,- Aysor.am-ի փոխանցմամբ ասել է  նա։ Տավուշի մարզպետը չգիտի, թե ինչի դիմաց են ադրբեջանցուն...