Hellobit-ի նման երևույթները պետք է դիտվեն պետական մակարդակի խնդիր, և դրանց դեմ պայքարը պետք է լինի համակարգային․ փորձագետ

19 Նոյեմբերի, 2025

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Hellobit և նմանօրինակ այլ անունով ներկայացվող «խաղը» կամ «վերլուծական հարթակը» վերջին ամիսներին մեծ տարածում է գտել հատկապես երիտասարդների շրջանում՝ խոստանալով արագ և հեշտ եկամուտներ։ Իրականում այն դասական ֆինանսական բուրգ է, որը գործում է պարզ տրամաբանությամբ: Համակարգը չունի իրական եկամտի աղբյուր, և ֆինանսական շահույթ կարող են ստանալ միայն նրանք, ովքեր ներգրավման շղթան ընդլայնելով նոր մարդկանց են բերում համակարգ։ Այս երևույթը, որը առաջին հայացքից թվում է սովորական խաբեբայություն, իրականում ավելի խորքային հետևանքներ ունի և կարուծում եմ, որ նաև ազգային անվտանգության լուրջ խնդրի է:

Մոտ մեկ ամիս առաջ իմ ուսանողներից մի քանիսը մոտեցան ինձ ու հետաքրքվեցին, թե արդյոք հնարավոր է Hellobit-ի կանոնների շրջանակում մշակել այնպիսի ալգորիթմ, որը թույլ կտար կայուն եկամուտ ստանալ։ Քանի որ նույնիսկ տեղյակ չէի նման հարթակի մասին, նախ ուսումնասիրեցի տրամաբանությունը և արդեն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ այս ամենը ոչ թե խաղ է, այլ դասական «լոխատրոն»:

Այդ օրվանից սկսած դասաժամերից մի քանիսը հատկացրի այս երևույթը մոդելավորելու և բացատրելու համար, թե ինչու նման սխեմաները չեն կարող աշխատել երկարաժամկետ։ Ցույց տվեցի, որ համակարգի գործող մեխանիզմը կախված է նոր ներգրավվածների թվից, ոչ թե իրական տնտեսական գործընթացներից, և որ ցանկացած պայմանների դեպքում ելքային արդյունքը նախապես որոշված է՝ կարող են շահել միայն կազմակերպիչները կամ նրանց կողմից վարձատրվող մարքեթինգային դերակատարները։ Իսկ «հաջողության պատմությունները», որոնք շրջանառում են, ուղղակի գործիք են՝ սխեման հանրության մեջ գրավիչ դարձնելու համար։

Չեմ կարող հստակ ասել՝ որքան արդյունավետ էր իմ փոքր պայքարը այս սխեմայի դեմ, սակայն համոզված եմ, որ ուսանողների շրջանում որոշակի իմունիտետ ձևավորվեց։ Սակայն սա բավարար չէ, քանի որ խնդիրը, կարծում եմ, համակարգային է։ Hellobit-ի նման երևույթները պետք է դիտվեն պետական մակարդակի խնդիր, և դրանց դեմ պայքարը պետք է լինի համակարգային, ոչ թե անձնական նախաձեռնությունների մակարդակում»։

Նմանատիպ նյութեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-3-ին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին...

Պետական բյուջեն՝ ՔՊ-ականների գրպանում

Պետական բյուջեն՝ ՔՊ-ականների գրպանում

ՔՊ-ն որոշել էր 2026 թվականն «արդար» սկսել և հենց տարվա սկզբին՝ հունվարի 22-ի կառավարության նիստում, որոշում ընդունեց սահմանափակելու պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը պետական գնումներին։ Որոշումն ընդունեցին, բայց...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ․ «Տաշիր կապիտալը»՝ ընդդեմ ՀՀ կառավարության

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ․ «Տաշիր կապիտալը»՝ ընդդեմ ՀՀ կառավարության

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ «Տաշիր կապիտալը»՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն 2026 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կառավարության «Էներգետիկայի մասին» օրենքի հիման վրա՝...

+250 մլն եվրո. նոր վարկ` բյուջեի դեֆիցիտի համար

+250 մլն եվրո. նոր վարկ` բյուջեի դեֆիցիտի համար

Հայաստանը մտադիր է 250 մլն եվրոյի նոր վարկ վերցնել Ֆրանսիայի զարգացման գործակալությունից։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգում։ Ըստ նախագծի՝ վարկային ծրագրի ֆինանսավորմանը մասնակցելու է նաև Ասիական զարգացման բանկը։...

Հակաիշխանական լայք, գրառում, լուսանկար, և դու «ժողովրդավարության բաստիոնի» գործազուրկներից ես

Հակաիշխանական լայք, գրառում, լուսանկար, և դու «ժողովրդավարության բաստիոնի» գործազուրկներից ես

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, մամուլում տեղեկություն է հայտնվել, որ «Արարատցեմենտի» 30 տարվա աշխատակից Ռոզա Խաչատրյանին ազատել են աշատանքից ֆեյսբուքյան օգտատիրոջ՝ աշխատավարձերի բարձրացման մասին եթերը հավանելու և իր էջով տարածելու համար։ «Օգտատեր Մախսուդյան Ալինան ուղիղ եթեր...