Ոչ մի իշխանություն չի կարող լռեցնել ճշմարտությունը․ Մհեր Մելքոնյան

19 Նոյեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է. «Մեր երկրում քաղաքական հետապնդումներն այլևս բացառություն չեն, այլ դարձել են փաշինյանական իշխանության գործելաոճ։

Քաղբանտարկյալների երևույթը սոսկ իրավական խախտում չէ․ դա երկրի քաղաքական համակարգի քայքայման բացահայտ փաստ է։ Այն մեր պետության դեմոկրատական ինստիտուտների հիվանդության ամենավառ ախտորոշումն է:

Երբ իշխանությունը այլ կարծիք ունեցողին պատասխանում է կալանքով, դա նշանակում է՝ իշխանությունն այլևս չի կառավարում, այլ՝ պահում է բռնի ուժով։ Այս կարևորագույն խնդիրը չի կարող անտեսվել կամ երկրորդական համարվել․ այն վերաբերում է ոչ միայն անհատներին, այլև՝ ամբողջ հասարակությանը, մեր ժողովրդավարական ընթացքին և օրենքի նկատմամբ վստահությանը։

ՀՀ-ում գործող իշխանությունը փորձում է փոխարինել քաղաքական մրցակցությունը դատական շոուներով, ազատ խոսքը՝ վախով, անհամաձայնությունը՝ կալանքով: Հայաստանը չի կարող վերածվել մեկ կուսակցական փակ համակարգի։ Իշխանությունները պարտավոր են անհապաղ` -դադարեցնել քաղաքական հետապնդումները, -ազատ արձակել կալանքի տակ պահվող բոլոր քաղբանտարկյալներին, -վերականգնել դատարանների անկախությունը, -վերադարձնել պետական իշխանությանը ժողովրդավարական լեգիտիմություն։

Ես իմ պարտքն եմ համարում կանգնել արդարության կողքին և ներկա լինել նոյեմբերի 20-ին, ժամը` 15:00-ին Գլխավոր դատախազության դիմաց տեղի ունենալիք ակցիային` ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Կոչ եմ անում յուրաքանչյուր քաղաքացու, ում համար արժեք ունի ազատությունը, օրենքի գերակայությունը և մարդկային արժանապատվությունը, միանալ այս խաղաղ ու հրապարակային պահանջին։

Ոչ մի իշխանություն չի կարող լռեցնել ճշմարտությունը»։

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Պուտինը կադրային փոփոխություններ է իրականացրել ՌԴ կառավարության կազմում

Վլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների էական փոփոխություններ է կատարել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Յադրովը նշանակվել է տրանսպորտի նախարար, Սիլուանովը ֆինանսների նախարարի պաշտոնը կհամատեղի փոխվարչապետ պաշտոնի հետ, Նիկիտինը...

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

148,5 մլն դրամ՝ 2 ձեռագրերի գնման համար․ ՀՀ կառավարության որոշումը

Մատենադարանի համար բացառիկ նշանակությամբ 2 ձեռագրեր ձեռք կբերվեն 148,5 միլիոն դրամով։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մատյանների գնման համար պահուստային ֆոնդից ֆինանսավորումը։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ավստրիական մասնավոր հավաքածուի...

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային կալանքի մասին. Սևակ Հակոբյան

Այսօր դարձյալ դատական նիստեր են դրվել Քոչարյան հոր և որդու վերաբերյալ, որտեղ դատախազ-քննիչները միջնորդել են կալանքները երկարաձգել։ Այս մասին գրում է yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը։ «Ուզում եմ մեջբերել իրենց ղեկավար Փաշինյանի դիրքորոշումը տնային...