Մենք ընտրվենք՝ Մեխակյանի մայրիկին ազատե՞մ աշխատանքից․ դա բարոյակա՞ն է, տղամարդավարի՞ է․ Սևակ Խաչատրյան

16 Նոյեմբերի, 2025

«Արդեն անարդարացի է ամբողջ քարոզարշավը․ իմ բարեկամներին, իմ թիմակիցների բարեկամներին, այլ ընդդիմադիր ուժերի հետ ասոցացվող մարդկանց են ազատել աշխատանքից։ Նույնիսկ իմ ընկերոջ քենուն են դպրոցի տնօրենի պաշտոնից ազատել, ինչ է, թե իր փեսան իմ ընկերն է։ Հասել են էս մակարդակին։ Facebook-ի լայքերի համար են մարդկանց նկատողություն տվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էջմիածնի համայնքապետի թեկնածու, «Հաղթանակ» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։

Հարցին՝ եթե դառնաք համայնքապետ, Ձեր ընկերոջ քենու վրեժը լուծելո՞ւ եք, Արգիշտի Մեխակյանի բարեկամներին ազատելո՞ւ եք պետական հիմնարկներից, Սևակ Խաչատրյանը պատասխանեց․ «Իհարկե՝ ոչ, մենք երբեք վրեժ չենք լուծելու, ես ասել եմ՝ իմ քեռու կնոջը մանկապարտեզի տնօրենից աշխատանքից հորդորել էին դիմում գրել, ազատել էին՝ այլ քաղաքական ճամբարում լինելու համար: Հիմա Արգիշտի Մեխակյանի մայրը մանկապարտեզի տնօրեն է կարծեմ Արագած գյուղում, այսինքն, ի՞նչ անեմ, մենք ընտրվենք՝ իր մայրիկին ազատե՞մ աշխատանքից: Արդյո՞ք դա բարոյական է կամ տղամարդավարի է ընդհանրապես: Իհարկե՝ այդպենսի բան մենք չենք անելու, որովհետև առաջինը իմ թիմակիցները, իմ ընկերները ու առաջինը հենց իմ ընտանիքի անդամները նման բան երբեք թույլ չեն տա»:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»

Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ գրում  է․ Հիշողության ապակառուցումը․ արցախյան մշակութային ինքնության ինստիտուցիոնալ ջնջման փորձերը Հայաստանում․ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը՝ որպես «հակապետական քայլ»․ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն...

Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը

Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը

Երեկ՝ հուլիսի 15-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Գարեգին Նժդեհ փողոցի 23/3 հասցեի նորակառույց շենքի և հարևան նորակառույցի բնակիչները, անելանելի վիճակից դրդված, դուրս էին եկել փողոց և բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով անհապաղ լուծել իրենց շենքերը...

Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ reuters

Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը․ reuters

«Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի հետ «իրական խաղաղություն» է հաստատվել, սակայն պահանջում է փոխել Հայաստանի Սահմանադրությունը»։ Ադրբեջանի և Հայաստանի միջև այժմ «իրական խաղաղություն» է, և տասնամյակներ տևած հակամարտությունից հետո երկու երկրները վերականգնում են...

ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

ԱՄՆ-ն Իրանի դեմ իրականացված հարվածների շրջանակում թիրախավորել է հրամանատարական կենտրոններ, ՀՕՊ օբյեկտներ, ինչպես նաև հարվածել է Բենդեր Աբբաս նավահանգստային քաղաքին, հայտնում է ԱՄՆ ԶՈւԿենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ «ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել...