142 մլն 687 հազ. դրամ գումար՝ Վաղարշապատի ավագանու ընտրությունների կազմակերպման և անցկացման համար․ «Հետք»

15 Նոյեմբերի, 2025

Վաղը՝ նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը կազմում են մոտ 142 մլն 687 հազ. դրամ: Գումարի զգալի մասը բաժին է ընկնում հանձնաժողովի անդամների և սպասարկող անձնակազմի աշխատավարձերին ու հավելավճարներին, գրում է Հետք-ը։

Մասնավորապես՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «Հետք»-ին տրամադրած տեղեկատվության համաձայն, 79 մլն 981 հազ. դրամ է նախատեսվել աշխատավարձերի վճարմանը: 36 մլն 288 հազ. դրամ հատկացվել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում և թվով 47 տարածքային ընտրական հանձնաժողովներում տեսախցիկների տեղադրման, հեռարձակման գործընթացի կազմակերպման համար:

Մոտ 16 մլն 821 հազ. դրամ նախատեսված է քվեաթերթիկների, վերջիններիս համար նախատեսված ծրարների, ինքնասոսնձվող դրոշմանիշերի, կտրոնների տպագրության նպատակով: Միայն 652 հազ. դրամ նախատեսված է հանձնաժողովների անդամների կնիքների պատրաստման համար:

Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ՝ «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմված «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից:

 

Նմանատիպ նյութեր

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...