Դեսպանները փորձում են իրենց «փայը» ստանալ ՀՀ իշխանություններից․ «Հրապարակ»

14 Նոյեմբերի, 2025

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Հայաստանում հավատար­մագրված ԵՄ անդամ պետությունների մի քանի տասնյակ դեսպաններ օրեր առաջ հանդիպումներ ունեցան իշխանության ներկայացուցիչների հետ` ԱԺ նախագահ, փոխնախագահ, ԱԽ քարտուղար, Նիկոլ Փաշինյան։ Պաշտոնապես կցկտուր տեղեկություններ հաղորդեցին այդ հանդիպումներից, գրեթե բոլոր հաղորդագրություններում նույն տեքստն էր՝ քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, արձանագրված առաջընթացը եւ հետագա համագործակցության հեռանկարները, Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները, նույնիսկ՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ դեսպանները համապետական ընտրությունների նախաշեմին փորձում են իրենց «փայը» ստանալ ՀՀ իշխանություններից՝ դրա դիմաց խոստանալով, որ նախընտրական ճնշումների եւ ընտրակեղծիքների վրա աչք կփակեն եւ կարձանագրեն ժողովրդավարական ընտրությունների փաստը։ Պահանջը հետեւյալն է. Հայաստանը պետք է ԵՄ-ին անդամակցելու հայտը պաշտոնապես ձեւակերպի:

Իշխանականները չեն բացառում, որ տարեսկզբին այդ հայտը կներկայացվի: Հիշեցնենք, որ չնայած ամիսներ առաջ ԱԺ-ն ընդունել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին հայտարարության նախագիծ, սակայն դրանից հետո սայլը տեղից չի շարժվել, գործնականում ոչ մի քայլ չի արվել։ Ի դեպ, հենց այս կոնտեքստում էլ խոստացել են, որ եթե Հայաստանը հրաժարվի ռուսական ցորենից, իրենք ուկրաինականը կապահովեն։ Բացի այդ, ԵՄ-ն պահանջում է նաեւ իր ներգրավվածությունը Թրամփի ուղուն, որի դիմաց քաղաքական, ֆինանսական ու փորձագիտական օգնություն կցուցաբերի Փաշինյանի ռեժիմի վերարտադրությանը։

 

Նմանատիպ նյութեր

Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան

Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան

  ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ի հետ զրույցում կարճ անդրադարձել է նորանշանակ ԱԽ քարտուղար, նախկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը, որում վերջինս հիշատակել է նաև երկրորդ...

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Օգոստոսի 18-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում արևելյան և հյուսիսարևելյան քամին կուժգնանա՝ հասնելով 17-20 մ/վ-ի։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Արագածոտնի ու Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև...

Հնդկաստանում տաճարի փլուզման հետևանքով առնվազն յոթ մարդ է զnhվել

Հնդկաստանում տաճարի փլուզման հետևանքով առնվազն յոթ մարդ է զnhվել

Հնդկաստանի արևելյան Բիհար նահանգի Լախիսարայի Աշոկ Դհամ տաճարում էլեկտրական սյան ընկնելու հետևանքով առաջացած փլուզման հետևանքով, ըստ պաշտոնյաների, զոհվել է առնվազն յոթ մարդ, իսկ տասնյակից ավելի մարդ վիրավորվել է։ «Ասում են, որ այնտեղ էլեկտրական սյուն է ընկել, և մարդիկ...

Կարեն Դեմիրճյան փողոցում երթևեկությունը 2 շաբաթով կդադարեցվի

Կարեն Դեմիրճյան փողոցում երթևեկությունը 2 շաբաթով կդադարեցվի

Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ երթևեկությունը կդադարեցվի՝ մայթերի բարեկարգման աշխատանքներով պայմանավորված: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի...

Ձեր վերանորոգած մանկապարտեզում ձեր բոցաշունչ տոնով, որ գոռանք ծեփոնները կթափվի մեր գլխին․ Մեսրոպ Մանուկյան

  «Երևան քաղաքում, ժողովո՛ւրդ, վերջին չորս տարին (հատուկ ՔՊ-ական գործընկերների համար եմ ասում) բյուջեով բերում են, ներկայացնում են մոտավորապես 15 հատ մանկապարտեզ։ Տիկի՛ն Մանավազյան, ուրեմն չորս տարվա մեջ 10 մանկապարտեզը նույնն է,...