ՀՀ ՊՆ-ն տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ 5.5 միլիարդ դրամի պայմանագիր է կնքել

13 Նոյեմբերի, 2025

ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարարը խոսել է բանակի, այսպես ասած, բարեփոխումների մասին: Ըստ նրա՝ բանակի ամենաարժեքավոր կապիտալը նրա մարդկային ռեսուրսն է:

«Ես համոզմունք ունեմ, որ յուրաքանչյուր պետության պաշտպանունակության գրավականն ու աքիլեսյան գարշապարը պահեստազոր-թիկունքային ապահովում-բանակ գործունակ համակարգի գոյությունն ու բացակայությունն է»,- ընդգծել է նա։

Նախարարն ասել է, որ շարունակվում է բանակային դիրքերի կահավորումը նոր ու գերժամանակակից սարքավորումներով, ինչը  բարձրացնում է պետական սահմանի պաշտպանվածության մակարդակը։

Սուրեն Պապիկյանը նշել է, որ ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան Հայաստանի անվտագային ճարտարապետության գլխավոր ուղղություններից են ու հենց այս տրամաբանությամբ էլ շարունակվում են զինված ուժերի արդիականացմանն ուղված աշխատանքները։

«Մեր ուշադրության կենտրոնում է  նաև տեղական ռազմարդյունաբերությունը, 2022-ին ունեցել ենք տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ մոտ 5.5 միլիարդ դրամի պայմանագիր, հետագայում եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվն այսօր դարձել է 171 միլիարդ դրամ»,- նշեց նա։

Պաշտպանության նախարարն ընդգծել է՝ Հայաստանն իր սպառազինությունն ու բանակն օգտագործելու է մեկ նպատակով՝  ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

 

Նմանատիպ նյութեր

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է, գրում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ կասկածյալը 22-ամյա տղամարդ է՝ Գանեյ-Մոդիին բնակավայրի բնակիչ, որը գտնվում է Երուսաղեմի մոտակայքում։ Բնակավայրում հիմնականում ապրում են ծայրահեղական հրեաներ։...

Երևան-Մեղրի ավտոճանապարհին վարորդը «ՈւԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է թփերի մեջ․ կան վիրավորներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին վարորդը «ՈւԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է թփերի մեջ․ կան վիրավորներ

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 173 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Դ․-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել...

Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան

Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին ալիքը, որ ուներ տարիների երկարատև ավանդույթներ, անցել էր երկար տարիների ճանապարհ, ուղեկցել ինչպես խորհրդային, այնպես էլ նորանկախ պետականության ամբողջ շրջանը, երեկ ցույց տվեց, որ դարձել է հակամարդկային...

Պատերազմը 44 օր չտևեց․ այն շարունակվել է տարբեր փուլերով․ Արթուր Խաչատրյան

Պատերազմը 44 օր չտևեց․ այն շարունակվել է տարբեր փուլերով․ Արթուր Խաչատրյան

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրել է․ Պատերազմը 44 օր չտևեց․․․ Թե՛ Հայաստանի տարածքի մի հատվածի օպուպացիան, թե՛ 23 թվականի սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ ու Արցախի էթնիկ զտումը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած պատերազմի տարբեր...

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է պաշտոնից հրաժարվելու մասին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ Նրա խոսքով՝ նա նախատեսում է գլխավորել առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրություններում հաղթելու դեպքում Վուչիչը մտադիր է ստանձնել վարչապետի...