Տարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ․ Արթուր Խաչատրյան

13 Նոյեմբերի, 2025

 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթը․

«Մշտապես ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, բյուջեն զուտ ֆինանսական և, առավել ևս, հաշվապահական փաստաթուղթ չէ, այն արտահայտում է կառավարության քաղաքական առաջնահերթությունները և ամրագրում է, թե կառավարությունը որքան գումար է պլանավորում հատկացնել իր ծրագրում նշված խնդիրները լուծելու և նպատակներին հասնելու համար։ Բազմաթիվ անգամներ, թե գործընկերներս, թե ես կրկնել ենք, որ կառավարության իրականացված ծրագիրն այսօր բացարձակապես որևէ կապ չունի նախընտրական ծրագրի հետ և մեծամասնության կողմից հաստատված կառավարության ծրագրի հետ, առնվազն, Արցախի անվտանգային և արտաքին հարաբերությունների հարցերում։ Իշխանությունները չեն կատարել նաև իրենց տնտեսական բլոկի խոստումները, ի դեպ, պարոն նախարար, համընդհանուր բազային եկամուտի մասին  իմ հարցը  նրա համար չէ, որ ասեի՝ տեսեք, ինչ լավ եմ հիշում ինչեր եք խոստացել, դա նրա համար է, որ ցույց տամ, որ դուք գիտակցաբար  աղճատում եք իրականությունը, ավելի ճիշտ ստում եք՝  թե՛ ընդիմություն, թե՛ իշխանություն եղած ժամանակ, սա այն դեպքն է, որ կեցությունը չի որոշում գիտակցությունը, եթե անազնվությունը էության մի մաս է։

Տարեվերջին սպասվում է, որ պետական պարտքը կկազմի 5 տրիլիոն 820 միլիարդ դրամ․ կասեք՝ բա նախկինում այսպես, այնպես․․․ Այստեղ կառավարության ներկայացուցիչը, քաղաքական մեծամասնությունը համոզում էին, որ պարտքը վատ բան չէ, այն նպաստում է տնտեսական բարձր աճին, ֆլան ֆստան․․․ Ես փորձեցի հասկանալ , եթե պարտքը զտենք ինչքա՞ն կկազմի մեր տնտեսական աճը, պատասխան չունենք»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Նմանատիպ նյութեր

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային արդիական հարցեր, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Պուտինը անձամբ շնորհավորել է Թրամփին և ամերիկացի ժողովրդին...

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի անակնկալ․ ինչ-որ մեկը հույս ուներ, որ այս շենքում աշխատող դատավորները Նիկոլի ցանկությունների դեմ որոշում կկայացնեի՞ն... Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից...

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում երևում  է՝ գյուղացու 2 ամսվա տանջանքը հողին է...

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում ամառային շոգ օրերին Չինաստանի բազմահարկ բնակելի շենքերի տանիքներից բարձրանում են ջրային մառախուղի խիտ ամպեր։ Այս անսովոր տեխնոլոգիան ստացել է «Rooftop Rain» («Տանիքներից անձրև») անունը և արդեն լայն...

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք տեսնում մենք այսօր. Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։ Ինչպես և սպասելի էր, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների...